«Քարդաշյանների ընտանիք» հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ դիահերձարան է գնացել։
Նման տարօինակ այցի պատճառը աստղի ցանկությունն է՝ կատարելագործվել շպարի գործում, մասնավորապես, որպեսզի սովորի գրիմ անել մահացածներին։
«Սկզբում ամեն ինչ շատ լավ էր, բայց հետո ես զգացի, որ սիրտս խառնում է»,– պատմել է Քիմը։
Աստղը նաև հիշել է այն մասին, որ դիահերձարանում իրեն բացատրել են, թե ինչպես են իրենք շպար անում և նույնիսկ վերականգնում մարդկանց դեմքերը, որոնք այլանդակված են լինում օրինակ կրակոցից։
Instagram-ի իր էջում Քիմը մի տեսանյութ է հրապարակել, որից երևում է, որ հանուն փորձի նա ստիպել է մորը՝ Քրիս Ջեներին, մահացած ձևանալ, որպեսզի նրա վրա փորձ ձեռք բերի։