Բաժիններ՝

Disney-ը կնկարահանի «Նոտր Դամի կուզիկը» մուլտֆիլմի խաղարկային ռեմեյքը. Deadline

Disney ստուդիան ձեռնամուխ է եղել «Նոտր Դամի կուզիկը» 1996 թվականի մուլտֆիլմի կինոտարբերակի ստեղծման աշխատանքին: Այդ մասին հայտնել է Deadline պորտալը:

Նրա տվյալներով՝ սցենարը գրելու համար հրավիրել են Tony մրցանակի դափնեկիր Դեւիդ Հենրի Հվանին, կոմպոզիտորները կլինեն Ալան Մենքենը եւ Սթիվեն Շվարցը, որոնք գրել են օրիգինալ մուլտֆիլմի երաժշտությունը: Նախագծի պրոդյուսերությամբ կզբաղվի դերասան Ջոշ Գադը, որը, ըստ չհաստատված տվյալների, ֆիլմում կարող է խաղալ Կվազիմոդոյի դերը:

«Նոտր Դամի կուզիկի» նոր տարբերակը հիմնված է լինելու 1996 թվականի համանուն մուլտֆիլմի եւ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վրա, այլ ոչ թե թատերական բեմադրության, որի վրա Եվրոպայում աշխատել են Շվարցը եւ Մենքենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս