211652_close_icon
views-count7722 դիտում article-date 23:44 19-02-2020

ԱՄՆ-ում գնդակահարել են 20-ամյա ռեփեր Pop Smoke-ին

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գնդակահարել են 20-ամյա ռեփեր Pop Smoke-ին, հայտնում է [url=https://lenta.ru/news/2020/02/19/popsmoke/]lenta.ru[/url]-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Pop Smoke կեղծանվամբ հանդես եկող Բաշար Բարաք Ջեքսոնին սպանել են իր տանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ առավոտյան 4:30-ին (Երևանի ժամանակով` 16:30-ին): Ոստիկանության տեղեկությունների համաձայն` երկու դիմակավորված տղամարդ ներխուժել է ռեփերի առանձնատուն և մի քանի կրակ արձակելուց հետո մահացու վիրավորում հասցրել աստղին: Հանցագործները փախել են դեպքի վայրից, իսկ ավելի ուշ հիվանդանոցում հայտնի է դարձել, որ երգիչը մահացել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր