News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը պայքարում է «քաոսի իշխանությունների» դեմ` լուրջ աջակցություն ստանալով «հակաքաոսային կոալիցիայից»: Նման կարծիք հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ այդ նույն «քաոսի իշխանությունները» փորձում են մեծացնել քաոսի ներուժը ղարաբաղյան հակամարտության մեջ՝ դրանով իսկ խաթարելով խաղաղությունը տարածաշրջանում: «Վերջին 10 տարվա ընթացքում Բաքուն քաոսի գործիք է դարձել: Ադրբեջանում ոչ ոք ոչինչ չի որոշում. այնտեղ ամեն ինչ տեղի է ունենում քաոսի իշխանությունների կամոք, և այդ իշխանությունների զոհն առաջին հերթին դառնում է Ադրբեջանի ժողովուրդը»,- նշեց Մանուչարյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի՝ որպես քաոսի մշտական գործիք կարգավիճակը, անշուշտ, կհանգեցնի այս երկրի խորքային վերափոխմանը եւ նույնիսկ՝ կործանարար գործողությունների. Մերձավոր Արեւելքում արդեն սկսվել է հատուկ ծառայությունների լրտեսական պատերազմը, որն անխնա հարվածներ է հասցնում միմյանց: Սա, կարծում է քաղաքագետը, կուրախացնի հակաքաոսային կոալիցիային, քանի որ քաոսի իշխանությունների ամեն մի ձախողում հնարավորություն է տալիս հզոր հակահարվածի համար:

«Հայաստանն այս բոլոր գործընթացներում հատուկ կարգավիճակ ունի հակաքաոսային կոալիցիայի համար, քանի որ առաջինն է տարածաշրջանում պայքար սկսել քաոսի դեմ: ՀՀ իշխանությունների մի մասը, որն իրականացնում է այս ծրագիրը, լուրջ աջակցություն են ստանում կոալիցիայի կողմից»,- եզրափակեց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ