Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ-ը վերջ կտա Հրվ. Կովկասում Կրեմլի գերիշխանությանը. երկարաժամկետ ծրագրի հիմքում Ղարաբաղի հարցն է

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դիմակայությունը գնալով խորանում է: Մինչ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, «Կրեմլյան ցուցակի» հրապարակումից հետո, նախապատրաստում է ամերիկյան նոր պատժամիջոցներ ռուսաստանցի օլիգարխների և պաշտոնյաների նկատմամբ, Վաշինգտոնն ուժեղացնում է ճնշումը Մոսկվայի նկատմամբ՝ Ռուսաստանին պատժամիջոցների ենթարկելով նրա տնտեսության առանցքային ճյուղերից մեկում՝ ռազմարդյունաբերության ոլորտում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շանտաժի և ահաբեկման միջոցով փորձում է խոչընդոտել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը այլ երկրների հետ: Իսկ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոյերթն ասել է, թե ամերիկյան պատժամիջոցների հետևանքով արդեն իսկ չեղարկվել են ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրեր երեք միլիարդ դոլարի արժողությամբ:

Պատժամիջոցներ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի նկատմամբ

Այս խնդրի առնչությամբ մեզ գլխավորապես հետաքրքրում է այն հարցը, թե ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կազդե՞ն Հայաստանին և Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու, Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության վրա: Հիշենք, որ Հայաստանում ամերիկյան դեսպանությունը վերջերս հաստատեց այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգները տեղեկացրել է Ռուսաստանի հետ գործընկերային կապեր ունեցող երկրների կառավարություններին (ներառյալ Հայաստանը), թե Ռուսատանի ռազմարդյունաբերական ընկերությունների հետ «էական գործարքներ» կնքելու պարագայում կա վտանգ հայտնվելու ամերիկյան պատժամիջոցների թիրախում:

Քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ Ռուսաստան-Հայաստան և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները շատ քիչ կապ ունեն Միացյալ Նահանգների հետ, և ամերիկյան պատժամիջոցները գոնե այս փուլում չեն սպառնում Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը:

«Այստեղ այլ խնդիր կա, որ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության պարագայում պետք է նկատի ունենալ իրավիճակը տարածաշրջանում: Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանին զենք մատակարարելու Մոսկվայի որոշումն ի սկզբանե սխալ է եղել, և ես սխալ եմ համարում նախկինում կնքված պայմանագրերը, բայց մյուս կողմից, քանի որ դրանք արդեն ստորագրվել են, պետք է իրականացվեն: Ի՞նչ կլինի հետո՝ մենք չգիտենք, բայց այս պահին ես չեմ տեսնում որևէ սպառնալիք Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Սկակովը:

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ ամերիկյան պատժամիջոցները լինելու են լծակ Հայաստանի և Ադրբեջանի պես երկրների նկատմամբ. «Ամերիկացիները պատժամիջոցներ են սահմանելու ոչ թե Ռուսաստանի հետ համագործակցելու համար, այլ ուրիշ պատճառներով, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեն ընդամենը առիթ: Այսինքն՝ եթե ամերիկացիները ուզենան ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, կարող են պատժամիջոցների ենթարկել այդ երկիրը: Նույնը վերաբերում է Հայաստանին»:

Հեռահար նպատակը Ղարաբա՞ղն է

Եթե Միացյալ Նահանգները փորձի ազդել հակամարտող երկու երկրներին զենք մատակարարելու վրա, ապա դա ինքնաբերաբար կհանգեցնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ամերիկյան ազդեցության ուժեղացմանը, այսինքն՝ եթե Թրամփի վարչակազմը ծրագիր ունի ազդելու ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության վրա, ապա տրամաբանորեն պիտի որոշակի ծրագիր ունենա նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման մասին և ունենա հստակ տեսլական, մոտեցումներ: Նման երկարաժամկետ ռազմավարությունները, իհարկե, խիստ բնորոշ են ամերիկյան քաղաքականությանը, բայց այս պարագայում շատ հիմքեր չկան՝ նման եզրակացություններ անելու համար:

Քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն առայժմ չի տեսնում այդպիսի կապ երկու խնդիրների միջև. «Այս պահին նման կապ չկա և ես հնարավոր չեմ համարում այդ կապը, քանի որ ռուսական զենքը տրամադրվում է երկու կողմերին, և եթե մտածում ենք, թե ամերիկացիները ճնշում կգործադրեն Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի վերջինս զենք չգնի Ռուսաստանից, այդ դեպքում ինչպե՞ս վարվել Հայաստանի հետ, որն ավելի շատ զենք է ստանում Ռուսաստանից»:

Հայաստանը չի հրաժարվի ռուսական զենքից

Բոլոր դեպքերում փորձագետը համոզված է, որ Հայաստանը, նույնիսկ պատժամիջոցների սպառնալիքի տակ, չի հրաժարվի ռուսական զենքից, քանի որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին շատ ցածր գներով, և համանման զինատեսակներն այլ երկրներից գնելու հնարավորություն չկա. «Մեր հարաբերությունները ռազմավարական են, իսկ ամերիկացիները ո՛չ ցանկություն ունեն ճնշում գործադրելու Հայաստանի նկատմամբ, ո՛չ էլ իմաստ են տեսնում դրա մեջ»:

Մեկ այլ հանգամանք

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե հարցը՝ կազդե՞ն արդյոք ամերիկյան պատժամիջոցները Հայաստանին և Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման վրա, ավելի շատ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ոչ թե Ռուսաստանին:

«Եթե կան նման ծրագրեր, ապա դա առաջին հերթին իրենցից է կախված: Եթե նրանք հետաքրքրված են գնելու ռուսական զենք, ապա մեր կողմից որևէ խոչընդոտ չի լինի: Կան այլ բնույթի խոչընդոտներ: Դուք շատ լավ գիտեք, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում զենքի մատակարարմանը Ադրբեջանին, և որքան ես եմ հասկանում՝ մենք ուղղել ենք մեր քաղաքականությունը. 2016 թ. [ապրիլյան իրադարձություններից] հետո զգալի ծավալներով զենք է մատակարարվել հայկական կողմին՝ ներառյալ նորագույն զինատեսակներ, որոնք ցուցադրվեցին Հայաստանի Անկախության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ: Կարծում եմ՝ միայն այս հանգամանքը կարող է ինչ-որ դեր խաղալ»:

Եթե ամերիկացիները կառավարեին ամբողջ աշխարհը

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ռազմարդյունաբերության նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին, ապա դա, Զատուլինի խոսքերով, հիմնականում վերաբերում է միջազգային շուկաներին:

«Իսկապես, ամերիկացիները փորձում են սահմանափակել մեր սպառազինության արտահանման հնարավորությունները: Քիչ առաջ ստորագրվեց լուրջ պայմանագիր Ինդոնեզիայի հետ՝ ինքնաթիռների մատակարարման մասին: Այդ պայմանագիրը ստորագրվել է՝ ի հեճուկս Ինդոնեզիայի նկատմամբ գործադրված շատ ուժեղ ճնշման, որն արվում էր, որպեսզի Ինդոնեզիան նման քայլ չանի: Պետդեպարտամենտն իրեն թույլ է տալիս ամենուրեք, նույնիսկ պաշտոնական նյութերում ասել, որ իրենք այսօր աշխատում են երրորդ երկրների հետ՝ համոզելու այդ երկրներին չզարգացնել առևտրատնտեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Բայց ես կարծում եմ, որ եթե ամերիկացիներն իսկապես ի զորու լինեին կառավարել բոլորին, ապա աշխարհն այսօր բոլորովին այլ տեսք կունենար»,- ասաց Զատուլինը:

ԱՄՆ-ը վերջ կտա՞ ռեգիոնի միլիտարիզացմանը

Իհարկե, եթե խոսենք ամերիկյան և ռուսական քաղաքականությունների մասին, ապա երկու երկրների ռազմավարական մոտեցումներն էլ ընդհանուր առմամբ պարզ են: Ռուսաստանը տարիներ շարունակ զինել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ Ադրբեջանի միջոցով ազդելով Հայաստանի վրա, և Հայաստանի միջոցով զսպելով Ադրբեջանին, և այդպիսով՝ իր ձեռքում պահելով կոնֆլիկտի և ինչ-որ առումով նաև ընդհանուր ռեգիոնի կառավարման հիմնական լծակը: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ «երեք հավասարների» մեջ համարվում է «առաջին ջութակը», և դա բացահայտորեն խոստովանում են թե՛ ամերիկացիները և թե՛ ֆրանսիացիները: Տրամաբանական է, որ այս պայմաններում Միացյալ Նահանգները (եթե, իհարկե, ուզում է վիճարկել Ռուսաստանի գերիշխանությունը Հարավային Կովկասում) պիտի փորձի վերջ տալ տարածաշրջանի գերռազմականացմանը (միլիտարիզացմանը), և պաշտոնական Վաշինգտոնի վերոնշյալ ուղերձները, կարծես թե, վկայում են հենց այս հեռահար նպատակին ուղղված ամերիկյան գլոբալ ռազմավարության մեկնարկի մասին:

Երկու ազդեցություն

Ըստ էության, ամերիկյան պատժամիջոցները Հայաստանի համար կարող են ունենալ երկու ազդեցություն՝ դրական և բացասական: Հնարավոր դրական ազդեցությունը, իհարկե, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման դադարեցումն է կամ գոնե նվազեցումը: Իսկ ավելի լայն իմաստով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքին վերջ դնելու պարագայում նախադրյալներ կստեղծվեն հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար, ինչն իր հերթին էապես կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունն այս ռեգիոնում: Բացասական իմաստով՝ ֆինանսական սուղ հնարավորություններ ունեցող Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մեծ այլընտրանքներ չունի ռուսական զենքին և Ռուսաստանի կողմից արտոնյալ պայմաններով մատակարարվող սպառազինությունից զրկվելու դեպքում կարող է առերեսվել անվտանգության չափազանց լուրջ խնդիրների: Բոլոր դեպքերում նման ռիսկերն ու մարտահրավերները հերթական անգամ ստիպում են գալ այն եզրակացությանը, որ Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացումը (տարազանումը) և Ռուսաստանից հատկապես ռազմական և անվտանգության ոլորտում կախվածության թուլացումը վաղուց հրամայական է դարձել մեր պետության համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում