Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

«Կարգին Հայկոների» Հայաստանը, կամ Փաշինյանի քավորն՝ Իջևանի քաղաքապետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։

Իջևանում քաղաքապետը հրաժարական էր տվել քրեական հետապնդման հետևանքով, ինչից հետո նշանակվել է քաղաքապետի ԺՊ՝ մինչև արտահերթ ընտրությունները։ Առանձին վերցրած մի քաղաքի տեղական ընտրություններին մեծ կարևորություն չէինք տա, եթե Իջևանում պահպանված չլիներ ներքին դժգոհությունն՝ անտառահատումների թեմայի հետ կապված, ինչպես նաև քաղաքապետի ԺՊ չնշանակվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորը։ Ընդ որում՝ կասկածից վեր է, որ Հայկ Ղալումյանն իշխանության աջակցությամբ ընտրվելու է քաղաքապետ, ինչի հետևանքով Իջևանում լարվածությունն ոչ միայն չի թուլանալու, այլ նաև ավելի շեշտված է դառնալու։

Իջևանի ներքին խնդիրների վրա կենտրոնանալ չենք ուզում, սակայն ուշագրավ է, որ անգամ վարչապետի ծննադավայրում հեղափոխությունից հետո պահպանվում է խնամի-ծանոթ-բարեկամի արատավոր բանաձևը, եթե նույնիսկ Ղալումյանը լավ կառավարիչ է։ Հեղափոխությունը մերժել է նեպոտիզմի, հովանավորչության որևէ դրսևորում ու, օրինակ՝ այդ պատճառով ՔՊ-ն Հրազդանի ընտրություններում հրաժարվեց սատարել Սասուն Միքայլեյանի որդու թեկնածությունը՝ չնայած վերջինս բավականին հեշտ հաղթանակ տարավ։

Բացառություններ չպետք է լինեն նույնիսկ մեկ համայնքի համար, որովհետև եթե ազգակցական կամ կլանային հատկանիշներով հովանավորչության գեթ մեկ դեպ արդարացնում ենք, ապա լեգիտիմացնում ենք վերադարձը հին համակարգին, երբ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի մակարդակով ամեն բան քվոտայավորված էր։

Վարչապետը բոլորինն է ու պետք է հնարավորինս վեր կանգնի ներքին խնդիրներինից, օրակարգերից, եթե անգամ խոսքը ծննդավայրի մասին է, որտեղ սկզբունքորեն բոլոր թեկնածուները նրա կողմից պետք է նայվեն հավասար աչքով։

Խնդիրն իրականում սկզբունքային է, որովհետև տեղական ընտրություններում խուրդվում են վարչապետի հեղինակությունն ու վարկանիշը, ինչի հետևանքով Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է դառնում այնպիսի խնդիրների լուծման համար, որոնց համար իրավասու են տեղական իշխանություննները, առանձին գերատեսչություններ։

Պատկերավոր ասած՝ երկրում պետք է վերացնել, այսպես կոչված, «Հայկոների» ինստիտուտը, երբ մարդիկ տեղական ընտրություններում հեղթանակ են տանում՝ «նստելով» Փաշինյանի բարձր վարկանիշի վրա, թաքնվելով նրա ստվերում։

Նման իրավիճակը հղի է վտանգավոր հետևանքերով։

Նախ՝ վարկաբեկվում է ՏԻՄ ինստիտուտը, որն ամբողջովին դառնում է գործադիր իշխանության կցորդը՝ կորցնելով իր սուվերենությունը։ Մյուս կողմից՝ տեղի է ունենում իշխանության վտանգավոր գերկենտրոնացում, անձնիշխանության ֆորմալացում, երբ երկրում բոլոր խնդիրների պատասխանատուն դառնում է մեկ մարդ, որի վարկանիշից էլ կախված է ներքաղաքական կայունությունը, իշխանության արդյունավետությունը։

Նման իրավիճակներում հասարակությունն աստիճանաբար օտարվում է իշխանության ինստիտուտներից՝ սկզբում հավատալով «բարի թագավորին», հետո փնտրելով նոր «առաքյալների», որոնք պետք է իշխանությունից հեռացնեն «չարացած թագավորին»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում