News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, ԵԺԿ խմբակցության անդամ Լարս Ադակտուսոնի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Լարս Ադակտուսոնը Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երկկողմ եւ բազմակողմ խորհրդարանական դիվանագիտությանն ու համագործակցությանը վերաբերող հարցերի: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ոչ թե արագ, այլ խելամիտ քայլերի արվեստով՝ նպատակ ունենալով խուսափել բաժանարար գծերից: Այս համատեքստում կարեւորվել է ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի դերը՝ համադրված Ռուսաստանի հետ բարեկամական եւ ռազմավարական դաշնակցային հարաբերություններով:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է ազգային խորհրդարաններում համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ չնայած ազգային խորհրդարաններից յուրաքանչյուրն ունի քաղաքական օրակարգի կազմավորման իր առաջնահերթությունները, այնուամենայնիվ, հայկական կողմն ակնկալում է համաձայնագրի վավերացման գործընթացի խթանում, ինչում իրենց դերը կարող են ունենալ նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ արցախյան շարժումը, որի 30-ամյակը լրանում է այս տարի, ոչ մի կերպ չի կարող բնութագրվել որպես աշխարհաքաղաքական: Այս առնչությամբ նա հավելել է, որ հակամարտությունը բացառապես ազգային է՝ հիմնված Արցախի ժողովրդի՝ ժողովրդավարական արժեքների իրացման ցանկության, Ադրբեջանի հետ արժեհամակարգային տարբերությունների եւ դրանց հաղթահարման անհնարինության վրա: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից ակնկալվում է առավել ակտիվ ներգրավվածություն հակամարտության կարգավորման գործընթացում՝ առանց խոչընդոտ դիտարկելու Ադրբեջանի, այսպես կոչված, «սեւ ցուցակի» առկայությունը: Այս համատեքեստում Արմեն Աշոտյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներգրավվածության հարցը հակամարտության կարգավորման գործընթացում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւ նրա կամարտահայտությունը կարիք ունեն առավել միջազգայնացված լինելու:

Հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մեծապես կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերն ու ջանքերը՝ հարցի լուծման եւ տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Կողմերը փաստել են, որ հակամարտությունը չի կարող լուծում ունենալ առանց Արցախի ժողովրդի:

Զրուցակիցները եվրոպական խորհրդարանական հարթակներում առավել սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնն իր այցի շրջանակում այցելելու է նաեւ Արցախ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ