Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության 
բարձրացման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ զորամիավորման զորավարժարաններից մեկում նորակոչիկների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Նորակոչիկները ծանոթացել են ամրակցված հաստիքային զենքի մարտավարատեխնիկական բնութագրերին, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանմանը և կատարել կրակային վարժություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմի մասնագիտական կարողությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 29-ին 1-ին զորամիավորման նռնականետային դասակների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։

Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրանքը, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները։

Անձնակազմի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործման նպատակով հուլիսի 29-ին 2-րդ զորամիավորման մարտադաշտերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Զինծառայողները ցուցադրել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և դիպուկ կրակով խոցել կրակադաշտի բոլոր թիրախները:

Անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև  դաշտային վարժվածության մակարդակը կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:

Բացազատվել են կրակի կառավարման կետերը, հրետանին բերվել է մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]