Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

Ազատամուտ համայնքի բնակիչը կալանավորվել է՝ մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով քննություն է տարվում՝ Ազատամուտ համայնքի բնակչի՝ Ռ.Մարտիրոսյանի կողմից առերևույթ հանցագործությունների մի շարք դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08:30-ին, տեղեկություն ստանալով, որ Ազատամուտ համայնքում խաղաղ ցույց է, հասարակական կարգը պահպանելու նպատակով, մեկնել են այնտեղ: Ըստ զեկուցագրի՝ համայնքի ղեկավարի որդին՝ Ռ.Մարտիրոսյանը, վիճաբանել է ցուցարարների հետ, հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել, իսկ իրենք փորձել են բերման ենթարկել նրան, որի ժամանակ վերջինս փորձել է դիմադրություն ցույց տալ՝ հայհոյելով, ոտքով հարվածելով ոստիկանի կողմից վարվող «Վազ 2106» ավտոմեքենային:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկաններից մեկը ճանաչվել է տուժող, և նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար հարցաքննվել են հավաքի մասնակիցներ, ոստիկանության աշխատակիցներ, զննվել է համացանցում առկա տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Ռ.Մարտիրոսյանը ոտքով հարվածում տուժող ոստիկանին: Տեսանյութի զննությամբ պարզվել է նաև, որ Ռ.Մարտիրոսյանը հարվածել է ոչ միայն «Վազ 2106», այլև՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային: Պատճառված վնասի չափը պարզելու համար նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ: 2018թ. հոկտեմբերի 6-ին Ռ.Մարտիրոսյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով 2018թ. հոկտեմբերի 8-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, Ռ.Մարտիրոսյանը ներկայացել էր իրավապահներին և նրան մեղադրանք էր առաջադրվել: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարել էր, սակայն բավարարվել էր նաև այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման մասին միջնորդությունը:

Բացի այդ, Ոստիկանության Իջևանի բաժնում Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ սպանության սպառնալիքներ տալու համար: Մասնավորապես, ըստ նախնական քննության տվյալների, 2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռ.Մարտիրոսյանը իր կողմից վարվող Գազել մակնիշի ավտոմեքենան դիտավորյալ վարել էր Ազատամուտ համայնքի բնակիչ անչափահաս տղայի՝ ծնված 2003 թվականին, ուղղությամբ, սպանության սպառնալիքներ հնչեցրել, ինչն անչափահաս տղան ընկալել էր որպես իրական վտանգ: Քրեական գործը Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ստացվել 2018թ. հոկտեմբերի 8-ին:

Եվս մեկ քրեական գործ Ոստիկանության Իջևանի բաժնում հարուցվել է հոկտեմբերի 5-ին՝ Ռ.Մարտիրոսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու հատկանիշներով: 2018թ. սեպտեմբերի 25-ին ՝ ժամը 10:00-ից 10:30-նն ընկած ժամանակահատվածում, իր որդու և նրա համադասարանցիների միջև տեղի ունեցած կռվի առնչությամբ Ռ.Մարտիրոսյանը գնացել է Ազատամուտ համայնքի դպրոց, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ներկաների նկատմամբ, սպանության և բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել հավաքված ուսուցիչների և աշակերտների հասցեին, խաթարել դասապրոցեսը և դպրոցի բնականոն աշխատանքը: Քրեական գործը, նախաքննություն իրականացնելու համար, ուղարկվել է Տավուշի մարզային քննչական վարչություն, որն ընդունվել է վարույթ:

Բացի այդ, սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ էլ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 23-ին: Մասնավորապես՝ 2018թ. հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակչուհին հաղորդում է տվել առ այն, որ Ազատամուտ համայնքի ղեկավարը և նրա ընտանիքի անդամները դեռևս 2008 թվականից իր նկատմամբ թշնամաբար են տրամադրված, իսկ 2018թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-15:00-ն ընկած ժամանակահատվածում, համայնքի ղեկավարի որդին՝ Ռ.Մարտիրոսյանը, Նիվա մակնիշի ավտոմեքենան համայնքապետարանի մոտ վարել է իր ուղղությամբ՝ փորձելով իրեն վրաերթի ենթարկել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը): Ազատամուտի բնակչուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

2018թ. հոկտեմբերի 23-ին Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ այս անգամ նույն համայնքի մեկ այլ բնակչին սպանության սպառնալիքներ տալու համար: Համայնքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ Ռ.Մարտիրոսյանը 2018թ. հոկտեմբերի 18-ին հայհոյել է իրեն և սպառնացել, թե կսպանի: Ազտամուտի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Որոշում է կայացվել՝ վերոնշյալ բոլոր քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 30-ին Ռ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018թ. նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում