News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է 200 մլրդ դոլարի չինական ապրանքների ցուցակ պատրաստել՝ դրանց նկատմամբ, հնարավոր է, լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրք սահմանելու համար, եթե Չինաստանը հետագայում եւս մեծացնի ամերիկյան արտադրանքի մաքսատուրքը, նշված է Թրամփի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր ես Միացյալ Նահանգների առեւտրային ներկայացուցչին հանձնարարել եմ որոշել 200 մլրդ դոլարի չինական ապրանքները լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքի համար… Օրենսդրական գործընթացի ավարտից հետո այս մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն, եթե Չինաստանը հրաժարվի իր գործողությունները փոխել, նաեւ եթե պնդի, որ նոր մաքսատուրքերի սահմանման ուղիով է առաջ շարժվելու, ինչի մասին վերջերս հայտարարել էր»,- նշված է հայտարարության մեջ, որը Սպիտակ տունը տարածել է երկուշաբթի:

«Եթե Չինաստանը իր մաքսատուրքերը կրկին բարձրացնի, մենք կպատասխանենք 200 մլրդ դոլար արժեքով ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքի սահմանմամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ