Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Մեկնարկել են ԱՀ խորհրդարանի ութերորդ նստաշրջանի աշխատանքները

Արցախի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովը սեպտեմբերի 26-ին գումարել է ութերորդ նստաշրջանի առաջին նիստը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է հուլիս-սեպտեմբեր ամիսներին խորհրդարանի կատարած աշխատանքները:

ԱԺ նախագահը խորհրդարանի անունից շնորհավորել է սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորներ Էրիկ Ռոբիկի Հարությունյանին և Գեղամ Հրաչիկի Ստեփանյանին: Այնուհետև տեղի է ունեցել նորընտիր պատգամավորների երդման արարողությունը:

Սկսելով օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը՝ խորհրդարանը լսել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին, ով ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվում է քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստությունը, զինվորական ծառայության և պահեստազորային ծառայության պատրաստության և իրականացման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները: Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացնելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ԱՀ օրենքի նախագիծը, նշել է, որ նախագծով գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև թղթային կրիչի վրա: Ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին տեղեկությունների հրապարակման կարգը սահմանելու իրավասությունը վերապահվել է Արդարադատության նախարարությանը:

Շարունակելով օրինագծերի քննարկումը՝ ԱՀ արդարադատության նախարարը խորհրդարանին է ներկայացրել «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Հեղինակի խոսքով՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ֆիրմային անվան պետական գրանցման, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունների և կանոնադրությունների պատճենների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

Օրակարգային հաջորդ օրենսդրական նախաձեռնության «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթի հեղինակ ԱԺ պատգամավոր Արպատ Ավանեսյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ օրինագծի ընդունմամբ նախատեսվում է ձևավորել Արցախի Հանրապետության բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում պետական միասնական և համակարգված գործընթացներ, սահմանել ոլորտի կարգավորման հիմնական սկզբունքները և ուղղությունները, ինչպես նաև՝ բարձրացնել ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը, ով առաջարկել է անցումային դրույթ սահմանել գյուղական բնակավայրերի համար:

Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ տաքսամոտորային փոխադրումների կազմակերպման համար կստեղծվեն հավասար պայմաններ, միջպետական հաղորդակցության ոլորտում աշխատող տնտեսվարող սուբյեկտները կհրավիրվեն հարկային դաշտ, լիցենզավորման պատշաճ իրականացման ու քաղաքացիների ապահով փոխադրման նպատակով ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կկատարվեն:

Ընդմիջումից հետո ԱՀ նախագահը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների՝ կրթության որակի բարձրացմանը, ոլորտի օպտիմալացմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ացախում իրականացնելիք ծրագրերին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրենսդրական դրույթներին, Նորագյուղի ջրամբարի վերանորոգման հնարավորությանը, առողջապահության ոլորտին, Կարկառ գետի էկոլոգիական մոնիթորինգին, պետական գրանցում ստացած բնական հուշարձաններին, բնակարանաշինության համար տրամադրվող հողատարածքներին և այլ թեմաներին վերաբերող հարցերին:

Կառավարության հետ հարցուպատասխանից հետո նիստը շարունակվել է օրենսդրական նախագծերի քննարկմամբ:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ ԱՀ գյուղատնտեսության, մասնավորապես՝ այգեգործության զարգացման համար, կհիմնադրվեն արտադրական այգիներ, կձևավորվի ներդրումային և գործարար բարենպաստ միջավայր, կբացահայտվեն երկրի մրցակցային առավելությունները, կմեծանան երկրում իրականացվող ներդրումների ծավալները, շուկայական ենթակառուցվածքների զարգացմամբ կստեղծվեն որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղեր, ինչի արդյունքում կապահովվի տնտեսական կայուն աճ: Օրինագիծը, նախագծի հեղինակի առաջարկությամբ, ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, նշել է, որ դրա ընդունումը պայմանավորված է ԱՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի պահանջով, ինչպես նաև ԱՀ դատական օրենսգրքի ընդունմամբ:

Շարունակելով` նախարարը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվել է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը:

ԱԺ-ն քննարկել և ընդունել է բոլոր օրինագծերը:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Գագիկ Բաղունցը, Հայկ Խանումյանը, Ռիտա Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Աշոտ Ղուլյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում