Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մշակութային դաշտի կարգավորման գործում կարևոր է օրենքի նախագծերի մշակումը

Մշակութային դաշտի կարգավորման գործում կարևոր է օրենքի նախագծերի մշակումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձելու է  ոլորտ առ ոլորտ  լուծել մշակութային դաշտի խնդիրները` դրանց խորքային ծանոթանալով, միջգերատեսչական քննարկումներ կազմակերպելով, Ազգային ժողովի գործընկերներին այդ գործընթացներում ընդգրկելով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 29-ին ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

«Այժմ շրջանառվում է կինոյի մասին օրենքի նախագիծը, որը միջգերատեսչական լուրջ քննարկումների կարիք ունի: Մասնագիտական հանրության շրջանակում մենք արդեն ճշտել ենք, թե ոլորտում ինչ հարցեր կան: Օրենքը նախատեսում է որոշակի հարկային արտոնություններ, հետևաբար, էական է նաև հարկային մարմինների, ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումը: Հաջորդ փուլում մենք պետք է սերտ համագործակցենք գերատեսչությունների հետ, որպեսզի հստակ հաշվարկներ ունենանք»,-նշեց Խզմալյանը:

Նրա խոսքով` հավանաբար հաջորդ տարվանից կսկսեն աշխատել կատարողական արվեստի  մասին օրենքի նախագծի վրա:

«Պարզվում է` ամենաբարդ խնդիրներն իրականում շատ պարզ են. կան բազմաթիվ մանր հարցեր, որոնք ենթակա են կարգավորման, բայց դանդաղեցնում են ոլորտի զարգացումը և առաջընթացը: Հիմա մենք բոլոր հարցերը դուրս ենք բերել, դասակարգել և հաջորդ տարվանից գնալու ենք հարցերի կարգավորման ճանապարհով»,-ընդգծեց փոխնախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]