Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Փաշինյանը գծեց իր և Ծառուկյանի սահմանը

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում օրերս ունեցած իր ծրագրային ելույթում անդրադարձել է հայաստանյան քաղաքականության ֆունդամենտալ հարցերին, քաղաքականության և կապիտալի տարանջատման խնդրին, այսպես կոչված` քաղաքական մենեջմենթի կազմակերպմանը: Հայաստանի վարչապետի մոտեցումները գուցե դասագրքային, աքսիոմատիկ ճշմարտություն են, սակայն Հայաստանի պարագայում հեղափոխական են և նույնիսկ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո շատերը չեն պատկերացնում, չեն հավատում, որ Փաշինյանի ասածները կարող են մոտ ապագայում իրականություն դառնալ:

Խոսելով քաղաքականության և բիզնեսի տարանջատման անհրաժեշտության մասին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այս խնդիրը ձևակերպելիս նախ և առաջ հասկանում են, թե գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եվ սա ճիշտ է ու արդարացի։ Բայց այս սկզբունքի կիրառումն ամբողջական ու ազնիվ չի լինի, եթե մենք չկիրառենք այս սկզբունքի կարևոր բովանդակային կողմերից մյուսը. եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի և քաղաքականությունը, առավելևս իշխանությունը չպետք է լինեն փող աշխատելու գործիք որևէ մեկի համար ու հանրությունը պետք է լծակներ ունենա վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի»:

Վարչապետը միանգամայն ճիշտ է, որովհետև օլիգարխներից շատերը քաղաքականության, պատգամավորական մանդատի կամ պաշտոնի մեջ, առաջին հերթին, տեսնում են իրենց բիզնեսի պաշտպանությունը: Այլ խոսքով` խոշոր կապիտալի ներկայացուցիչները վերջին 15-20 տարիներին ձգտել են ինտեգրվել կամ մոտ կանգնել, այսպես կոչված, «պոլիտբյուրոյին»` պետական վերնախավի, իշխանության բարձր ներկայացուցիչների կողմից իրենց բիզնեսի նկատմամբ ոտնձգությունները կանխելու նպատակով կամ այն պատճառով, որպեսզի դիմակայեն բյուրոկրատիայի բիզնես-էքսպանսիային: Եթե օլիգարխիային հակացուցված է քաղաքականությամբ զբաղվելը, ապա պաշտոնյան իրավունք չունի զբաղվել բիզնեսով: Միայն այս բանաձևը կարող է կազմաքանդել քրեաօլիգարխիան, մինիմալի հասցնել կոռուպցիոն ռիսկերը:

Հայաստանի քաղաքական համակարգի դեգրադացիայի հիմքերը դրվեցին 1995-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ դրանց հետ մեկտեղված սահմանադրական հանրաքվեն երկուստեք ստվերեց համապետական երկու գործընթացների քաղաքական նշանակությունը:

Առաջին Սահմանադրությունը հասարակական կոնսենսուի ազդակ չդարձավ, որովհետև դրա ընդունումը մեկտեղվեց իշխանության և ընդդիմության անտագսնիստական պայքարի հետ` ենթարկվելով հենց կոնֆրոտացիոն ռեժիմի տրամաբանությանը: Մյուս կողմից` սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը ստիպեց, որ ՀՀՇ-ն դիմի վարչական ռեսուրսի օգտագործմանը` «Հանրապետություն» միավորման քողածածկույթի տակ լայն դաշինքի գնալով բյուրոկրատիայի, այսպես կոչված` «կարմիր տնօրենների» հետ:

Հայաստանում ձևավորվեց պետական կապիտալիզմի արատավոր համակարգը. պատահական չէ, որ 1995-96թթ-ին, ըստ էության, դադարեցվեցին քաղաքական և տնտեսական բարեփոխումները, ինչի հետևանքով պաշտոնանկ եղավ բարեփոխիչ վարչապետ Հրանտ Բագրատյանի կառավարությունը:

«Պետական կապիտալիստներին» ավելի ուշ փոխարինելու եկավ, այսպես կոչված, ռազմական վերնախավը:

Սակայն Հայաստանում, դասական իմաստով, քրեսօլիգարխիա ձևավորվել է 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ իշխանությունն ու քրեաօլիգարխիան սկսեցին միաձուլվել` պաշտոնը դարձնելով հարստության աղբյուր, իսկ խոշոր կապիտալը քաղաքականության և իշխանության մեջ գտավ իր բիզնեսի ապահովության բանալին: Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն, ըստ էության, փաստացի համարվում են Հայաստանի ամենահարուստ մարդիկ, որովհետև քրեաօլիգարխիկ համակարգերում նախագահի և թիվ մեկ օլիգարխի կարգավիճակները նույնացված են: Նույն տրամաբանության համատեքստում օլիգարխիայի նշանային դեմքեր Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյան մաս են կազմել իշխանության համակարգին` իրենց բիզնեսի անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով:

Հայաստանի քրեաօլիգարխիան, մեծ հաշվով, ավտոնոմ համակարգ չէ և ընդամենը ռուսական կոռուպցիոն, օլիգարխիկ բուրգի ենթակառույցն է: Պատահական չէ, որ հայկական քրեաօլիգարխիայի կայացումն ու զարգացումը տեղի է ունեցել Հայաստանի պետականության ճգնաժամի և ռուսական վասալության համատեքստում:

Հայաստանի թավշյա հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ ու չի ենթադրում արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխություններ: Մյուս կողմից` հայկական հեղափոխության քաղաքակրթական վեկտորն ուղղված է քրեաօլիգարխիայի դեմ, որը ռուսական շահերի հիմնական կրողն է Հայաստանում: Ըստ այդմ` Նիկոլ Փաշինյանի հակաօլիգարխիկ կամպանիան` առնվազն հետևանքների հարթության վրա, բազմաշերտ է և իր մեջ պարունակում է բաղադրիչներ, որոնք էապես խմբագրելու են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը:

«Քաղաքականությունը պետք է առաջին հերթին լինի բովանդակության պայքար և փողի դերը պետք է լինի երկրորդական և նման իրավիճակ հաստատելու իրական հնարավորություն կա, որովհետև հենց այս սկզբունքն էր դրված Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում։ Քաղաքականությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե առանձին անհատների, այլ հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից, որովհետև հենց նրանք պետք է լինեն քաղաքականության պատվիրատուն»,-իրավիճակի հաղթահարման ինստիտուցիոնալ լուծում է առաջարկում Նիկոլ Փաշինյանը: Սա, ըստ էության, քաղաքականությունը օլիգարխիայի ճիրաններից դուրս բերելու և հանրայնացնելու, այն ծրագրային մրցակցության հարթություն տեղափոխելու բանաձև է:

Շատերին կարող են տեսական թվալ Նիկոլ Փաշինյանի այս դատողությունները, սակայն վարչապետը խոսում է իրական, կիրառական քաղաքականության մասին, փորձում է մոդելավորել առաջիկա խորհրդարանական ընտրարշավը:

Եթե կուզեք, Փաշինյանը տողատակով խոսում է անգամ ընթացիկ քաղաքականության մասին` հասարակությանն ուղերձ հասցեագրելով, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում չի գործելու ժամանակավոր կառավարության անցումային մոդելը: Նախօրեին Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, բացառել է, որ օլիգարխիան, քսակատերը կարող են մաս կազմել իր նախընտրական ցուցակին կամ ապագա կառավարությանը:

Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ուղիղ տեքստով հասկացրել է, որ իր իշխանության որևէ անդամ մասնակից չի լինելու բիզնեսին` ուղղակի կամ անուղղակի, վերջինիս հորդորելով` հրաժեշտ տալ քաղաքականությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում