211652_close_icon
views-count1151 դիտում article-date 22:47 30-07-2021

Ոչ թե Ռուսաստանն է մեր շահերը սակարկում, այլ Նիկոլ Փաշինյանը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դա պարզունակ հնարք է, որով իբր փորձում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սեպ խրել, որը չի ստացվելու:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել Արցախում ռուս խաղաղապահների մանդատը, որ Ադրբեջանում գրեթե բոլոր դատապարտված հայ ռազմագերիները գերեվարվել են խաղաղապահների պատասխանատվության գոտիներում:

«Ալիեւը հայտարարեց, որ իր եւ Պուտինի հարաբերությունները փայլուն են: Ապուշություն է ծախսել դիվնագիտական տեղեկատվական ռեսուրս՝ չունենալով փաստական լուրջ փաստարկներ՝ փչացնելու համար Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Դու արդան փչացրել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, մյուսը քո մոտ չի ստացվելու:

Նա խոսում էր այն մասին, որ կոմունիկացիաների բացումը մեր կենսական շահն է: Կատարյալ սուտ, որովհետեւ կոմունիկացիաների ապաշրջափակումը գին ունի եւ այդ գինը մենք ցավոք սրտի դեռ շարունակելու ենք վճարել: Եթե կոմունիկացիաների ապաշրջափակումը լիներ առանց պատերազմի, առանց էս կորուստների, եթե Հայաստանը պարտված կողմ չլիներ, որին թելադրեն պայմաններ, կարելի էր խոսել կոմունիկացիաների ապաշրջափակման մասին: Բայց մենք պրոցեսի օբյեկտ ենք, մեզ բան են թելադրում: Մեր տարածքի, մեր շահերի հաշվին գնում է աշխարհաքաղաքական սակարկություն եւ մեզ այդ լուրջ խաղի մեջ ներկայացնում են որպես անբարոյական, ի դեմս Նիկոլի»,-ասաց նա:

Մարամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր