Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Անվտանգության բլոկի առաջին շերտը փակվեց

Մայիսի 24-ին պաշտոնից ազատվել է Հայաստանի հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, որը թիվ մեկ զինվորական պաշտոնն է Հայաստանում: Այդ պաշտոնում Մովսես Հակոբյանին փոխարինել է հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Մովսես Հակոբյանը տեղափոխվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնին: ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ թիվ մեկ զինվորական պաշտոնյայի փոփոխությունը թերևս պետք է վաղ թե ուշ մտներ Հայաստանի նոր իրավիճակի օրակարգ, քանի որ խոսքը առանցքային նշանակություն ունեցող պաշտոնի մասին է:

Մյուս կողմից սակայն միանգամայն հասկանալի է, որ ի տարբերություն նույնիսկ պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնի, այս դեպքում նշանակումը չի կարող լինել թիմային սկզբունքով և այստեղ գերազանցապես, բացառապես պահանջվում է ռազմա-քաղաքական համարժեքություն: Իհարկե նույն սկզբունքով է նշանակվել նաև պաշտպանության նախարարը, բայց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարագայում թույլատրելի չէ սկզբունքի միլիմետր իսկ շեղում: Այդ առումով միանմգամայն տրամաբանական է, որ Մովսես Հակոբյանին փոխարինում է բավական բարձր որակավորում ունեցող զինվորական: Իսկ այն, որ Արտակ Դավթյանն այդպիսին է, վկայում է ոչ միայն գլխավոր շտաբում նրա նախկինում աշխատանքի փորձը՝ որպես օպերատիվ վարչության պետ, այլ նաև այն հանգամանքը, որ նա 2017 թվականի սեպտեմբերին նշանակվել է բանակային հինգերորդ կորպուսի հրամանատար: Առանձնահատուկն այստեղ այն է, որ հինգերորդ բանակային կորպուսը ներառված է հայ-ռուսական միացյալ զորախմբում, հետևաբար մեկնաբանությունը թերևս ավելորդ է, թե ինչպիսի պատասխանատվություն և որակավորում է պահանջում այդպիսի կարևոր ռազմական պաշտոնի նշանակումը:

Ինչու՞ է հեռացվել Մովսես Հակոբյանը, իհարկե բավական բարդ է ասել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ: Մովսես Հակոբյանի անունը տարբեր մամուլի հրապարակումներում կապվել է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի հետ կապված տարբեր պատմությունների և այդ տեսանկյունից զարմանալի էր անգամ, որ Հակոբյանն էր ապրիլյան պատերազմից հետո Յուրի Խաչատուրովին փոխարինողը: Մյուս կողմից, տվյալ պարագայում թիմային սկզբունքը կիրառելի չլինելով զուտ նշանակման մասով, այդուհանդերձ կարևոր է այսպես ասած ներդաշնակությունը նոր իրողություններին և իրավիճակին: Իսկ այդ առումով Մովսես Հակոբյանը լինելով մի կողմից իրապես լավ զինվորական, մյուս կողմից նա այդուհանդերձ հին համակարգի կարկառուն ներկայացուցիչ է, ըստ այդմ դա ինքնին ձևավորում է կարևոր պաշտոնից նրա տեղափոխման հիմքը, առավել ևս, եթե կա փոխարինողի արժեքավոր ընտրության հնարավորություն: Այս ամենով հանդերձ, կարևորագույն խնդիրն իհարկե այն է, թե կադրային այդ լուծումը ներքին դասավորության խնդիրներից զատ, զինված ուժերի գործունեության մարտավարական և ռազմավարական հարցերում ինչ նորություն է ենթադրելու, ինչ նոր վարքագիծ, զուտ կառավարման խնդիրներից բացի:

Ի վերջո, այստեղ հարկավոր է նկատել, որ խոսքը Հայաստանի համար պետական քաղաքականության, արտաքին քաղաքականության կարևորագույն մի ռեսուրսի մասին է, հաշվի առնելով արցախյան խնդրի առկայությունն ու դրա միջազգային նշանակությունը: Ըստ այդմ, այդ առումով առանցքային քաղաքական նշանակություն է ստանում նաև զինուժի գործոնը և ըստ այդմ էլ կարևոր հարցը այն է, թե կադրային փոփոխությունը իրավիճակի ինչ փոփոխության է բերելու:

Հատկապես, երբ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանության պարագայում կանգնած է նաև արցախյան խնդրում լուրջ վերափոխումների անհրաժեշտության առաջ, բոլոր՝ թե ռազմական, թե քաղաքական, թե դիվանագիտական ուղղություններով, բայց նաև հստակ ընդհուպ ռազմավարական հայեցակարգային մակարդակում համակարգված և ներդաշնակեցված: Այս տեսանկյունից շատ կարևոր է լինելու Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը կամ ռազմավարությունը, որի փոփոխության անհրաժեշտության մասին ընդ որում դեռևս նախագահի պաշտոնում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Այժմ փոփոխությունը ոչ միայն առավել պահանջված է դառնում, այլ նաև առավել հրատապ, միևնույն ժամանակ իհարկե ամենևին ոչ որակի և բովանդակության, լրջության ու հեռանկարայնության մասով: Բայց անկասկած է, որ նոր Հայաստանը չի կարող չունենալ որակապես տարբեր ազգային անվտանգության ռազմավարություն: Այս տեսանկյունից, անվտանգության բլոկում կատարվում են փաստորեն խոստումնալից կադրային նշանակումներ՝ պաշտպանության նախարար, ԱԳ նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար և այժմ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Տվյալ պարագայում հարցը մնում է կադրերի արդյունավետությունը, խորությունն ու օպերատիվությունը բովանդակային փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում