Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

ԱՎԿ-ն փաստում է, որ Հայաստանի տնտեսությունն աճում է

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող վերջնական ցուցանիշները հունվար-հուլիս ամիսների հաշվարկով:

Ինչպես արդեն բազմիցս նշվել է, 2019թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում 2018թ.-ի համեմատությամբ գրանցվել է ՏԱՑ-ի 6.8%-անոց աճ: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 8.4%, շինարարության ծավալներն աճել են 4.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.9%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է 15.2%-անոց աճ, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5%-ով, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 2.3%-ով: Ընդ որում, արտահանումը՝ 3.0%-ով, ներմուծումը՝ 1.9%-ով:

Արդյունաբերության մեջ հանքագործական արդյունաբերություն և բացհանքերի շահագործում ճյուղում գրանցվել է 9.5%-անոց աճ: Ընդ որում, մետաղական հանքաքարի արդյունահանումն աճել է 10.1%-ով: Հանքագործական արդյունաբերության մյուս ճյուղերում աճը 5%-ից բարձր է, իսկ հանքագործականին հարակից գործունեության ոլորտում շուրջ 62%-ոց անկում է գրանցվել:

Հանքագործական արդյունաբերության մեջ պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են պակաս, քան 1%-ով: Ցինկի արտադրության ծավալները նվազել են 8.4%-ով: Գրեթե 29%-անոց աճ է արձանագրվել մոլիբդենի արտադրության ոլորտում: Ոչ մետաղականներից ավելի քան 24%-ով աճել է տուֆի արդյունահանումը, գրեթե 27%-ով՝ ավազի ու խճի: Մինչդեռ շինարարության առումով երրորդ կարևորագույն բաղադրիչի՝ցեմենտի արտադրության ծավալներն աճել են հազիվ 0.6%-ով:

10,4%-անոց աճ է արձանագրվել մշակող արդյունաբերության ոլորտում: Այստեղ առաջատարը հանդիսացող սննդամթերքի արտադրության ոլորտում աճը կազմել է 7.6%: Խմիչքի արտադրությունն աճել է 9.8%-ով, ծխախոտինը՝ 17.0%-ով: Մանածագործական իրերի, հագուստեղենի և ընդհանրապես այս ոլորտի գրեթե բոլոր ենթաոլորտներում երկնիշ, որոշ դեպքերում նույնիսկ 30-40%-անոց աճ է:

Աննշան անկում կա Հայաստանի տնտեսության համար տրադիցիոն դեղագործական արտադրանքի արտադրության ոլորտում. մոտ 5%-անոց անկում՝ հիմնային մետաղների արտադրությունում, ավելի քան 2%-անոց՝ համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունում:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում այդպես էլ չի հաջողվում բեկում մտցնել շարունակական անկման մեջ: Այստեղ ծավալների նվազումը կազմում է շուրջ 4%:

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում 1%-ից պակաս աճ է արձանագրվել:

Ամբողջ արդյունաբերական արտադրանքի առյուծի բաժինը՝ գրեթե 68%-ը, ներկայացնում է մշակող արդյունաբերությունը: 17.4%-ը կազմում է հանքահումքային արդյունաբերությունը, 13.4% էլեկտրաէներգիայի արտադրությունն է ու գազի մատակարարումը: Հանքագործական արդյունաբերությունն էլ հիմնականում մետաղական հանքաքարի արդյունահանումն է, որ նշյալ ժամանակամիջոցում կազմել է ընդհանուրի գրեթե 97%-ը:

Մշակող արդյունաբերության ամենամեծ ճյուղը սննդամթերքի արտադրությունն է, որ տալիս է ընդհանուրի 33% արտադրանքը: Երկրորդը ծխախոտի արտադրությունն է՝ 14.4%, խմիչքների արտադրությունը չորրորդն է՝ 12.5%-ով: Իսկ մշակող արդյունաբերության երրորդ տեղում հիմնային մետաղների արտադրությունն է՝ 13.4%-ով:

Սննդամթերքի արտադրության ոլորտում կարևորագույններից՝ մսի արտադրության ծավալները նվազել են 4.5%-ով: Հրուշակեղենի արտադրությունը նվազել է ավելի քան 30%-ով: Շաքարի արտադրությունը նվազել է ավելի քան 14%-ով, զտած յուղերինը՝ 38.5%-ով, ոչ ալկոհոլային խմիչքներինը՝ գրեթե 25%-ով, կերակրի աղի արտադրությունը՝ գրեթե 9%-ով: Մնացած բոլոր սննդամթերքների, խմիչքեղենի և ծխածոտի պարագայում արձանագրվել է աճ, բազմաթիվ դեպքերում՝ երկնիշ:

Փաստորեն նույն վիճակագիրների տվյալներով՝ բազմաթիվ դեպքերում արտադրության ծավալները երկնիշ աճ են գրանցում, նույն ընթացքում սրանց գներն էլ շուկայում երկնիշին մոտ աճում են: Հանքարդյունաբերության ոլորտում ոչ մետաղականի արդյունահանման երկնիշ աճ է արձանագրվում, մինչդեռ շինարարության ոլորտում աճն աննշան է, ու առաջանում է անհասկանալի անհամապատասխանություն, հատկապես, որ արդյունահանման մեծ աճն ու շինարարության ծավալների աննշան աճը շարունակվում են տևական ժամանակ: Խաղողի արտադրության ծավալները վերջին մի քանի տարիներին կայունորեն նվազում են, մինչդեռ գինու և կոնյակի արտադրության ծավալները ամսեամիս կայունորեն աճում են:

Ինչևէ: Հայաստանի տնտեսությունն աճում է, և դա փաստում են ԱՎԾ-ի տվյալները: Իսկ թվերը համառ բան են, նրանց հետ վիճել չի կարելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում