Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Մակրոնն ու Փաշինյանն ուզում են նոր էջ բացել հայ-ֆրանսիական հարաբերություններում. ի՞նչ սպասել Մակրոնի Երևան կատարելիք այցից

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն օրերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝  Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին։ Դեսպանը նշել է, որ այդ այցը կնպաստի երկկողմ ծրագրերի հստակեցմանն ու հետագա ընդլայնմանը։ 

Քաղաքագետ Կայծ Մինասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մակրոնի Երևան կատարելիք այցին, նշեց՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն։ 

– Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում սպասվելիք  այցի հնարավորությունները, ի՞նչ առաջնահերթություններ կմատնանշեք։

– Հստակ է, որ Հայաստանում և Ֆրանսիայում  կա նոր մտածելակերպ՝ առ այն, որ հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները պետք է փոխվեն, պետք է գանք նոր հանգրվանի։ Անհրաժեշտ է բարեկամական մթնոլորտից անցում կատարել տնտեսական և ինչու չէ՝ նաև ռազմաքաղաքական համագործակցության։ Իմ կարծիքով՝ սա է այսօրվա դրությունը։ Հասկանալի է՝ Փաշինյանն ու Մակրոնը սերնդակիցներ են՝մեկը 40 տարեկան է, մյուսը՝ 42։ Նրանք չեն մասնակցել վերջին 30 տարիների քաղաքական կյանքին, ճիշտ է Փաշինյանը եղել է պատգամավոր, իսկ Մակրոնը՝ նախարար Օլանդի ղեկավարման տարիներին, բայց այդ հանգամանքները մեծ կարևորություն չունեն։

Ըստ երևույթին և՛ Փարիզը, և՛ Երևանը պատրաստակամ են հարաբերությունները նոր որակի  բարձրացնելու։ Նոր մտածելակերպի, նոր գործելակերպի ու նոր ճանապարհներ փնտրելու անհրաժեշտություն կա։ Հիմա պետք է նայել, թե ինչ նոր ծրագրեր է հնարավոր իրականացնել։

– Ֆրանսիան Եվրամիության առանցքային երկրներից մեկն է, բայց մինչ այժմ չի վավերացրել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Վերջերս հայտարարվեց, որ մինչև ամառ կլինի այդ վավերացումը, կարծում եք՝ սպասվելիք այցից որևէ բան կախվա՞ծ է։

– Անշուշտ Հայաստանի դիվանագիտությունն այստեղ մեծ աշխատանք պետք է իրականացնի և պետք է Սփյուռքին ասի, որ իր լծակներով ճնշումներ գործադրի քաղաքական ուժերի և կառավարության վրա։ Արդյոք Մակրոնը  առաջիկայում դա կպահի՞ իր ուշադրության կենտրոնում  կամ ապրիլի 24-ը կհռչակի՞ Ցեղասպանության օր՝ այդ ամենը պետք է անի, բայց թե երբ՝ դա հստակ չէ։ Կարծում եմ, որ Հայաստանը, որպես պետություն, պետք է ամեն ինչ անի, որ այդ պայմանագիրը վավերացվի որքան հնարավոր է՝ շուտ։ Հայաստանը գիտի, որ Ֆրանսիան Հայաստանի եվրաինտեգրման կնքահայրն է, ու պետք է  դա հաշվի առնելով էլ իր աշխատանքը կատարի՝ հատկապես դիվանագիտական ուղղությամբ։

– Իհարկե կարևոր է և անշուշտ գնահատելի Մակրոնի բարեկամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, նաև ուշադրությունը Ցեղասպանության հետ կապված։ Բայց արդի աշխարհում արդյոք ժամանակը չէ՞ հարաբերություններն այլ՝ ավելի առաջնային խնդիրների ուղղությամբ զարգացնելու։

– Երբ նշեցի, որ Մակրոնն ու Փաշինյանը նոր էջ են ուզում բացել հայ-ֆրանսիական հարաբերություններում, այստեղ ինքնաբերաբար պետք է օգտագործել Սփյուռքի լծակը։ Սփյուռքն  անշուշտ պետք է մտնի այդ նոր իրականության մեջ և նույն ձևով փոխի իր առաջնահերթությունները։ Վերջին ընթրիքին, որին և ես էի մասնակցում, զգացի, որ այդ ընթացքի մեջ ենք։ Երկու համանախագահները՝ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը, շեշտը դրեցին Ղարաբաղի խնդրի վրա։ Երկու տարի առաջ դա նկատելի չէր։ Ցեղասպանությունից անցում դեպի Արցախ, որովհետև Ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայում ամեն ինչ արված է՝ ճանաչումը կա,  դպրոցներում ծրագիր կա, հիշատակի օր կա, ուրիշ էլ ի՞նչ պետք է արվի։ Ճիշտ է՝ ժխտելը դատապարտելու օրենք չկա, բայց կարծում եմ՝ այլևս պետք չէ ժամանակ կորցնել. ժամանակն է, որ անցում կատարենք ավելի  առաջնահերթ  խնդիրների լուծմանը։ Պետք չէ ժամանակ կորցնել, Ղարաբաղը պետք է լինի այսօրվա առաջնահերթությունը։ Դրա հետ կապված երկու խնդիր կա՝ ինքնորոշման իրավունք և ֆրանսիական զենքերի վաճառքն Ադրբեջանին։ Նախագահ Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան զենք չի վաճառում։ Դա թերևս ճիշտ է։ Բայց, ասենք, Ֆրանսիան չի վաճառում՝ ֆրանսիական մասնավոր ընկերություններն են վաճառում։ Մակրոնը ճիշտ է  ասում պետական մակարդակի վրա, այո՛, մասնավորն է վաճառում, բայց պետությունն է արտոնագիր տրամադրում, այսինքն՝ թույլատրում է։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրը թե՛ Հայաստանի դիվանագիտությունը, թե՛ սփյուռքահայերը պետք է ուշադրության կենտրոնում պահեն և հնարավորության  դեպքում բարձրաձայնեն՝ ասելով, որ այդ վաճառքը  շարունակելն անընդունելի է։

Ամփոփելով՝ նշեմ հետևյալը. շատ հավանական է, որ Մակրոնը, Հայաստանից բացի, այցելի նաև Ադրբեջան՝ դարձյալ հավասարակշռություն պահելու համար։ Բայց այդ սկզբունքը միշտ ի վնաս մեզ է օգտագործվում։ Այստեղ էլ, կարծում եմ, Հայաստանի դիվանագիտությունն ու Սփյուռքը պետք է այս կետն օրակարգում պահեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում