Tuesday, 16 04 2024
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում

Վարչապետի թվաբանությունն ու իրականությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ի ստեփանակերտյան հայտնի ելույթով համազգային քննարկման ներկայացրեց ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը: Խնդիրներ, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050 թ.: Սրանց թվում, թերևս, որպես Հայաստանի տնտեսության համար ռազմավարական առաջնահերթություն, նշում էր, որ 2050 թ. Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը պետք է հասցնել 15 միլիոնի։

Թիվը, իհարկե, ոգևորող է ներկայիս 1.5 միլիոնի համեմատությամբ: 30 տարում այցելուների թիվը տասնպատկել: Եթե համեմատելու լինենք 10-15 տարի առաջվա տվյալներին, գուցեև վերոնշյալ նպատակը իրատեսական թվա: Ահավասիք. 2004 թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 260 հազար:

Պարզ թվաբանությամբ առաջնորդվելու դեպքում, եթե 15 տարում այցելուների թիվն աճել է 5-6 անգամ, ապա 30 տարում տասնապատիկ աճը իրականանալի է: Բայց 2000-ականների սկզբներին զբոսաշրջիկների թվերն այնքան փոքր էին, որ տարեկան 30-40 %-անոց աճը ամենևին էլ մեծ թռիչք չէր: Վերջին տարիներին 8-12 %-անոց կայուն աճի փուլում ենք, ինչն իշխանությունների համար էլ ընդունելի մակարդակ է: Մինչդեռ 15 միլիոնը նշանակում է 2050 թ. այսօրվա համեմատությամբ ունենալ 1000 %-անոց աճ:

Եթե դարձյալ օգտվենք թվաբանությունից, ապա կպարզվի, որ առաջիկա 30 տարիներից յուրաքանչյուրում Հայաստան այցելողների թիվը միջինում պետք է ավելանա 30 %-ով, ինչը հնարավոր է ավելի շուտ տեսականորեն: Իհարկե, կառավարության կողմից բնակչությանը ոգևորել պետք է: Բայց տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած մեկն ի վիճակի է նման հաշվարկներ և հետևություններ անելու: Խնդիրը նույնիսկ դա չէ: Խնդիրը վարչապետին նման թվեր ներկայացնելն ու վերջինիս կողմից հասարակությանը մի տեսակ մանիպուլյացիոն մատուցելն է:

Այս տարվա փետրվարին՝ կառավարության ծրագիրը հրապարակելուց հետո, գյուղատնտեսության փոխնախարարը հրապարակավ իր զարմանքը հայտնեց կառավարության ծրագրի գյուղատնտեսության հատվածի վերաբերյալ՝ հարցնելով, թե ովքեր են գյուղատնտեսության ծրագիրը գրողները, և ինչի են բաց թողել մի շարք կարևորագույն ենթաոլորտներ: Որտեղ որ պետք էր, նրան շատ արագ բացատրել էին, «թե ինչն ինչոց է», և նա շտապեց «վերամեկնաբանել իր խոսքերը»: Հարցը դա չէ: Այլ այն, որ կառավարության ծրագրի՝ գյուղատնտեսությանը վերաբերող հատվածը գյուղնախում չէր գրվել: Հիմա էլ վարչապետը տուրիզմի զարգացման ծրագրերն է ներկայացնում, մինչդեռ ոլորտի մասնագետները դրանից տեղյակ չեն: Տպավորություն է, որ վարչապետ-ոլորտի մասնագետներ կապ գոյություն չունի: Այս պարագայում որևէ կապ չէր էլ կարող լինել, որովհետև պրն Փաշինյանի թեթև ձեռքով շատ կարճ ժամանակահատվածում զբոսաշրջության կոմիտեն համարյա կազմալուծվեց, մեկուկես տարվա ընթացքում այս գերատեսչությունը մի քանի ամիս առանց տնօրենի ու ղեկավար անձնակազմի էր գործում, մնացած ամիսներին էլ հասցրեց մի քանի տնօրեն փոխել, որոնցից բոլորն էլ ոլորտի հետ կապ չունեին: Այնպես որ, այստեղ չկան այն պրոֆեսիոնալները, որ կարող էին համապատասխան վերլուծություններ անել ու վարչապետին իրավիճակ ու առաջարկություններ ներկայացնել: Բայց այս ոլորտի ամենափորձառու մասնագետներից մեկի՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի արձագանքը վարչապետի 15 միլիոնանոց այցելուներին հիմնավորումն է հենց այն բանի, որ վարչապետի «ծրագրերն» ու իրականությունը բոլորովին տարբեր հարթություններում են: Նման դեպքերում, թերևս ելնելով էթիկայի նորմերից, ոչ քաղաքական հարթության ներկայացուցիչները ձգտում են հնարավորինս նրբորեն չհամաձայնել վարչապետի հետ: Մինչդեռ այս պարագայում պրն Ապրեսյանին այլընտրանք չէր մնացել: «Մանրակրկիտ ուսումնասիրություն, հաշվարկ պետք է ունենանք՝ արդյոք մեզ պե՞տք է 15 միլիոն զբոսաշրջիկ: Անվտանգության, հազար ու մի հարց պիտի լուծես, մասսայական տուրիզմն իր հետ բերում է պրոբլեմներ: Մասսայական տուրիզմ պետք չէ: Եթե հաշվարկենք ու հասկանանք, որ 15 միլիոնը մեզ պետք է, մեծ նպաստ է բերում մեր երկրին՝ շատ լավ է:

Բայց կարող է 15 մլն զբոսաշրջիկներին մենք ի վիճակի էլ չլինենք ընդունել. արդյոք մեր ենթակառուցվածքները դրան պատրա՞ստ են: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 15 էլ չէ, 5 մլն տուրիստ, ու մեր ճանապարհների թողունակությունը: Օրինակ՝ գնում ենք Գառնի, արդեն ավտոբուսները կանգնելու տեղ չունեն: Գեղարդին մոտենում ես, շատ ժամանակ ինչքան հեռու ես կանգնում:

Հիմա 1,6 մլն են, պատկերացրեք՝ 3 մլն տուրիստ: Այսինքն՝ այն հարցը չպետք է դնենք՝ ինչքան շատ, այնքան լավ, այլ այն, թե որքա՞ն է մեզ պետք՝ լավ լինելու համար: Մենք պետք է նշաձող ունենանք համաշխարհային շուկայում և լավ դիրքավորված, բարձրարժեք ծառայություններով զբոսաշրջություն»,- կարծիք էր հայտնել նա:

Ավելի պարզ հնարավոր չէ ասել: Ինչևէ: Վարչապետը, ապագայից վերադառնալով մեր օրերին, մեկ-երկու օրից հերթական անգամ «պարզ թվաբանական տրամաբանությամբ» անդրադառնալով զբոսաշրջությանը, նշեց, որ ոլորտում և՛ 12.8 % աճ ունենք, և՛ ոգևորված ու հանրապետության քաղաքացիներին ոգևորելով՝ առաջարկեց մաս ունենալ այդ աճից: Նա նշում էր, որ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 %-ով, Չինաստանից՝ 53.5 %-ով, Նիդերլանդներից՝ 34.9 %-ով, Շվեյցարիայից՝ 30 %-ով, ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29.7 %-ով և այդպես՝ մի քանի այլ պետություններից ևս: Բայց վերջնարդյունքում առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել էր ընդամենը 12.8 %-ով, չէ՞: Նախորդ տարվա աճի համեմատությամբ 2-2.3 %-ով ավել: Նորմալ, սովորական, ընթացիկ աճ է: 2018 թ. այդ աճը կազմել է 10.5%, որը 2 %-ով ավել էր նախորդ տարվա աճից:

Հետևաբար ոչ մի արտասովոր բան չկա, մինչդեռ վարչապետը 30-40-50 %-ոց աճեր է ներկայացնում: Եթե այդպես է, ապա աճը պետք է լիներ ոչ թե 12.8% այլ շուրջ 30%: Կհետևի, որ կա՛մ վարչապետի ներկայացրած երկրներից ժամանող զբոսաշրջիկների թիվն է շատ փոքր, որ դրանց բացարձակ թվով չնչին աճի դեպքում տոկսային բարձր աճ է ստացվում, կա՛մ մյուս երկրներից ժամանածների թիվն է պակասել, որի մասին վարչապետը լռում է: Իրականում առաջին տարբերակն է, նշյալ երկրներից ժամանածների թիվն է փոքր:

Հայաստանի տուրիզմի աճը ապահովում են հիմնականում ՌԴ-ն, Իրանը, Վրաստանը: Եվ սրանցից հատկապես առաջին երկուսի դեպքում թեթևակի տատանում, ու Հայաստան այցելողների քանակները կտրուկ նվազում են: Այդպիսի դեպքեր ունեցել ենք թե՛ ՌԴ-ի պարագայում և թե՛ Իրանի: Տուրիզմի հարուցած լուրջ խնդիրներին աշխարհն ականատես է եղել Հունաստանի պարագայում: Այդպիսի խնդիր ունի այսօր Վրաստանը, որ ՌԴ-ի հետ ծագած քաղաքական թնջուկի հետևանքով այս տարի «դատարկ» է ու շուրջ 1 մլրդ դոլարի վնաս է կրում: Մենք գտնվում ենք տարածաշրջանում, որտեղ հատկապես վերջին տարիներին շարունակաբար իրավիճակն անկանխատեսելի է ու պարբերաբար փոխվում է: Առաջիկայի համար էլ կայունացման միտումները շատ մշուշոտ են: Եվ այս իրավիճակում ծրագրել, թե 2050 թ. Հայաստան քանի զբոսաշրջիկ կայցելի, կամ, ասենք, ինչքան ակցիզային հարկ կգանձվի, մեղմ ասած, լուրջ չէ, հատկապես երբ դա ներկայացնում է վարչապետը ու առավել ևս՝ որպես համահայկական նպատակադրում:

Շատ ավելի լուրջ կընկալվի, եթե վարչապետը նույն ակտիվությունն ու նախաձեռնողականությունը դրսևորի տնտեսության մյուս՝ ավելի առանցքային ու արդյունաբերական ուղղվածության ճյուղերի նկատմամբ ու այսօրվա, առաջիկա մեկ-երկու տարվա հաշվարկներով: Ավելի ճիշտ կընկալվեր, որ նա ու իր թիմը ուսումնասիրեին գյուղատնտեսության մեկուկես տարվա շարունակական ձախողումների պատճառները և ներկայացնելով արդյունքները՝ նշեն զարգացման ուղիները: Նույնը արդյունաբերության, էներգետիկայի, շինարարության ոլորտներում, որտեղ ավելացված արժեք է ստեղծվում, աշխատատեղեր, և այդ ոլորտները ավելի շատ կախված են ներքին զարգացումներից, քան դրսի: Այլապես այն, ինչ ներկայացվեց Ստեփանակերտում, ավելի շուտ հիշեցնում էր ԽՄԿԿ 24-25-րդ համագումարի դրույթները՝ մի քիչ պաթոսով ու ազգային փաթեթավորմամբ: Իսկ եթե, այնուամենայնիվ, տուրիզմ, գոնե մշակեն դրա զարգացման ռազմավարությունը, հստակեցնեն առաջնահերթությունները և նոր միայն սկսեն տարփողել մի բանի մասին, որը դեռ իրենցը չէ: Որովհետև եթե նույնիսկ զբոսաշրջիկների այցելությունների թիվն ավելացել է, ապա նախկինների քաղաքականության արդյունքում: Ներկաներն առայժմ այս ոլորտում էլ չունեն մշակած քաղաքականություն, և միակ բանը, որ անում են, դեկլարատիվ հայտարարություններն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում