Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Գազի, ինքնիշխանության ու ՍՈՒ 30 կործանիչների գինը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկություն է տարածել, որ քննարկվում է ներքին սպառման գազի գնի վերանայման հարցը: Բնական է, խոսքը գինը բարձրացնելու մասին է: Նախօրեին էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էր հայտնել, որ հնարավոր է հանձնաժողովը ստանա այդպիսի հայտ «Գազպրոմից»:

Տարեմուտից առաջ հայտարարվեց, որ 2019 թվականին Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը սահմանին չի փոխվի, բայց նաև 2018 թվականին այն թանկացել էր և դարձել 165 դոլար, իսկ ներքին գնի պահպանման, այսպես ասած, ծախսն իր վրա էր վերցրել «Գազպրոմ Արմենիան»: Թեև ընկերությունը հայտարարում էր, որ այդպես երկար շարունակվել չի կարող, և կկրեն վնասներ:

2019 թվականի ընթացքում Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, որ ռուսական կողմի հետ բանակցում է, և այդ բանակցությունը ներառում է նաև «Գազպրոմի» դուստր «Գազպրոմ Արմենիայի» ներքին կառավարման էֆեկտիվության բարձրացման, կորուստների և ծախսերի նվազեցման միջոցով գազի գնի պահպանման շուրջ համաձայնության գալու հարցը: Միևնույն ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ խնդիրը մեկ տարվա համար պայմանավորվելը չէ, այլ երկարատև մեխանիզմ մշակելը, այդ թվում՝ ԵՏՄ միասնական էներգետիկ տարածության շրջանակում, խոսելով այն մասին, որ հակառակ պարագայում կորում է ԵՏՄ իմաստը՝ եթե դա չկա, և Ռուսաստանի ներքին գինն ավելի էժան է լինելու, քան, ասենք, Հայաստան մատակարարվողը, ստեղծելով ԵՏՄ տնտեսվարողների համար անհավասար մրցակցություն: Երևանը հավաստիացնում էր, որ Ռուսաստանը գիտակցում է՝ գազի գինը պետք է լինի այնպիսին, որ չվնասի Հայաստանի տնտեսության զարգացմանը:

«Գազպրոմ Արմենիայի» հայտն արդյո՞ք նշանակելու է բարդություն հայ-ռուսական գազային բանակցությունում կամ ընդհանրապես՝ հարաբերությունում: Թե՞, այդուհանդերձ, սահմանին չբարձրացնելու պայմանն այն է, որ որոշակիորեն բարձրանա գինը ներսում:

Գազը Հայաստանի համար անշուշտ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական զգայուն թեմա է, իսկ Ռուսաստանի համար, ինչպես հայտնի է, քաղաքական մահակ: Հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի բարդ փուլում Մոսկվան անկասկած չի դիմանալու այդ մահակը օգտագործելու գայթակղությանը, և հարցն այն է, թե կհաջողվի՞ Երևանին զսպել այն կամ՝ որքա՞ն կհաջողվի: Այդ հարցում անկասկած մեծ է հայ-իրանական հարաբերության գործոնը: Մի քանի ամիս առաջ Հայաստանի առաջին փոխվարչապետը հայտարարել էր, որ Իրանի հետ քննարկվում է նաև ներքին սպառման համար գազի գնման հեռանկար: Խոսվում է նաև թուրքմենական գազի սվոփ տարբերակով Իրանի տարածքով ձեռք բերման մասին: Միաժամանակ անկասկած է, որ այստեղ կան բազմաթիվ քաղաքական ու տնտեսական հարցեր:

Միևնույն ժամանակ, ավելի լայն դիտարկելով խնդիրը, պետք է նաև արձանագրել, որ գազի գինը կարող է նույնացվել Հայաստանի ինքնիշխանության գնին, նաև՝ անվտանգության, այն իմաստով, որ գուցե այստեղ խնդրարկու դերում չլինելով է նաև, որ Հայաստանն, օրինակ, ժամանակին ստանում է բազմաֆունկցիոնալ կործանիչները, և սպառազինությունը չի ուշանում՝ օրինակ, ինչպես ապրիլյան քառօրյայից առաջ, երբ գազի գինն, ի դեպ, 150 դոլար էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում