Աշխարհ

23.10.2017 19:53


Պաոլո Մալդինի. «Կախա՛, ես երջանիկ եմ քեզ համար»

Պաոլո Մալդինի. «Կախա՛, ես երջանիկ եմ քեզ համար»

«Վրացական երազանքի» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի հաղթանակին արձագանքել է իտալացի ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին: Սոցիալական ցանցերում նա նախ շնորհավորել է վրաց ազգին՝ Թբիլիսիի քաղաքապետ ընտրելու կապակցությամբ, ապա դիմել Կալաձեին․ «Շնորհավորում եմ Թբիլիսիի նոր քաղաքապետին, ես երջանիկ եմ քեզ համար»: Ֆուտբոլիստը նաև Կալաձեի հետ համատեղ լուսանկարն է հրապարակել:

Հիշեցնենք՝ ըստ Կենտրոնական ընտրական նախնական տվյալների՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում Կախա Կալաձեն հաղթանակ է տարել առաջին իսկ փուլում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը