Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը պետք է առանց վարանելու արգելափակի Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում կարգավիճակ ստանալու ուղղությամբ նախաձեռնվող քայլերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

Պարոն Մելիքյան, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը նախօրեին Երևանում հայտարարել է, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

-Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ հնարավորինս սերտ համագործակցություն ունենա, և դիտորդի կարգավիճակը կարող է այն առաջին քայլը դառնալ, որին կհաջորդի նաև լիիրավ անդամության հայտը: Պաշտոնական Բաքվի համար ևս ՀԱՊԿ-ի հետ առավել սերտ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ պարունակել հատկապես Արցախի նկատմամբ ճնշումներն ավելացնելու տեսանկյունից:

Ի՞նչ վտանգներ կարող են սպասվել Հայաստանին և Արցախին՝ ՀԱՊԿում նման զարգացումների դեպքում։

– Թեև առայժմ խոսվում է Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու մասին, մենք պետք է առաջին հերթին հաշվի առնենք, որ հաջորդ քայլով պաշտոնական Բաքուն կարող է համաձայնվել դառնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, իսկ այդ դեպքում կազմակերպության մնացյալ անդամների համար նաև Արցախն է հայտնվելու այդ կազմակերպության գործունեության անմիջական տիրույթում և պաշտոնական Բաքվի պահանջով կարող է դառնալ հատուկ ռազմական գործողության թիրախ:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ՀԱՊԿում դեմ քվեարկել նման առաջարկին, ինչպե՞ս պիտի վարվել նման դեպքում, եթե առաջարկի Ադրբեջանին նման կարգավիճակ տալ։

-Քանի դեռ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը երաշխավորված չեն նրա՝ Ադրբեջանի կազմից դուրս փաստական կարգավիճակի պաշտոնական ճանաչման միջազգային ակտով, որի տակ կլինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-պետությունների կամ, առնվազն, Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների ստորագրությունները, Ադրբեջանի՝ ՀԱՊԿ հետ համագործակցության ցանկացած ձևաչափ մեզ համար չի կարող ընդունելի լինել: Ուստի, կարծում եմ, որ Հայաստանը պաշտոնապես պետք է առանց վարանելու արգելափակի այս ուղղությամբ նախաձեռնվող բոլոր քայլերը, անկախ նրանից, թե ով հանդես կգա համապատասխան առաջարկով:

Արդյոք այդ կերպ Ռուսաստանը չի՞ փորձում վնաս հասցնել ՀՀ գործող իշխանություններին՝ հաշվի առնելով հայռուսական հարաբերությունների ներկա վիճակը։

-Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ առավել սերտ համագործակցության, ապա նաև անդամության հետ կապված խոչընդոտների վերացումը Մոսկվայի կողմից վարվող քաղաքականության կարևոր բաղադրյալ է լինելու՝ անկախ նրանից, թե Հայաստանի ղեկավարությունն ինչպիսի անհատական կազմ ունի կամ կունենա առաջիկայում: Սա, ինչ խոսք, տհաճ իրողություն է, որից մեզ համար բխող վտանգներն անհրաժեշտ է չեզոքացնել սեփական արդյունավետ քաղաքական հակաքայլերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում