▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը ՈԱԱԿ-ին մեղադրում է կաշառակերության մեջ

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, որը բացարձակապես չի պատկերացնում բուհական ոլորտը, բազմիցս է հայտարարել, որ իր համար բոլոր հարցերը լուծվում են շատ հեշտ եղանակով, իր բնութագրմամբ՝ կես զանգով…

2016 թ-ի ամռանը ստանձնելով ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնը` կրթական գործի սույն ռահվիրան սկսեց փնովել նախորդ ռեկտորի գործունեությունը…Այն փաստը, որ նախորդ ռեկտորի օրոք բուհը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր անցել, Սահակ Մինասյանը պատասխանում էր.»Ես շատ լավ գիտեմ,թե ինչպես եք անցել այդ հավատարմագրումը…Կաշառք եք տվել ՈԱԱԿ-ին ու հավատարմագրվել եք…Ես այդ հարցը կես զանգով կլուծեի…»

Հավելեմ, որ ՈԱԱԿ-ը՝Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը, գործում է վարչապետ Կարեն Կարապետյանի անմիջական վերահսկողությամբ և կատարում է շատ կարևոր առաքելություն՝ իրականացնում է նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում… Հայաստանյան բուհերն անցել են (տարբեր ժամկետներով) ինստիտուցիոնալ հավատարմագրում և ակտիվ նախապատրաստվում են ծրագրային հավատարմագրմանը, որը ՇՊՀ-ում սկսվելու է 2018 թ-ի հունվարից,սակայն մինչև հիմա որևէ նախապատրաստական աշխատանք չի տարվել…

Հիշեցնեմ, որ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար բուհի համապատասխան ստորաբաժանումները և բուհի ՈԱԿ-ը մոտ հինգ տարի տաժանակիր աշխատանք են կատարել և պատվով դուրս են եկել…Սակայն ռեկտոր Մինասյանն իմ և շատ այլ մարդկանց մոտ բացահայտ հեգնել է ՈԱԱԿ-ի գործունեությունը,իսկ նրա տնօրեն Ռուբեն Թոփչյանին բացահայտ մեղադրել կաշառակերության մեջ… «Կես զանգով» հարցեր լուծող Մինասյանը նաև բարձրաձայնում էր,որ Թոփչյանը լավ գիտի` ինքն ով է և ինչ հնարավորություններ ունի Բաղրամյան 26-ում…Ըստ Մինասյանի` Ռուբեն Թոփչյանը,ով հայտնի է որպես իր գործի պրոֆեսիոնալ և անկաշառ անձնավորություն, կաշառակերի մեկն է և վախենում է իրենից,քանի որ նա շատ մեծ կապեր ունեցող անձնավորություն է…Ինչպես ասում են՝»Ամեն ոք իր արշինով է դիմացինին չափում…»:

2015 թ-ի նոյեմբերին ՇՊՀ-ն 4 տարով անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում,որի ժամկետը սպառվում է 2019 թ-ին…Սակայն ռեկտոր Սահակ Մինասյանի «բարեփոխումների» շնորհիվ բուհը հայտնվել է հայաստանյան բուհերի վարկանիշային աղյուսակի վերջին հորիզոնականներում…Բազմաթիվ հանցագործությունների կողքին առանձնահատուկ աչքի են ընկում պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերում պարոն Մինասյանի կատարած հանցագործությունները,որոնք ցայտուն են և բացահայտ,երբ համապատասխան բաժիններում ոչ մասնագետներն են դասավանդում,ինչպես նաև բակալավրի ուսանողներն առանց պահանջվող հմտությունների և կարողությունների աշխատանքի են ընդունվում բուհում…

Հ.Գ.Պարոն Մինասյանը ռեկտորի պաշտոնում իր կարճաժամկետ գործունեության ընթացքում տարրականորեն պախարակել է և՛ իրեն,և՛ իր հովանավորներին ոչ միայն հանցագործություններ և ապօրինություններ գործելով բուհում, այլև զրպարտելով հանրության կողմից հարգված և ընդունված մարդկանց՝մեղադրելով վերջիններիս կաշառակերության և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ… Ի գիտություն Հայաստանի ՈԱԱԿ-ի` տեղեկացնեմ, որ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի օրոք բուհի ՈԱԿ-ը մատնված է անգործության, իսկ Համաշխահային բանկի ֆինանսավորմամբ ստեղծված ֆակուլտետային կառույցները ռեկտորը լուծարեց…

Բուհի ՈԱԿ-ի տնօրենը 350 հազար դրամ աշխատավարձով, անկասկած, հավատում է, որ ամենազորության սինդրոմով տառապող իր ռեկտորը կես զանգով կլուծի ծրագրային հավատարմագրումը և մնացած բոլոր հարցերը,ինչպես դա արեց կեղծ մասնագիտական լիցենզիաներ ստանալուց (հունվարի 9-ին մեկ հոգու ևս ընդունել է աշխատանքի ՈԱԿ-ում, իսկ որակի ամբիոնների պատասխանատուների իբր աշխատանքը բացարձակապես անարդյունավետ է, քանի որ մասնագիտական և կազմակերպչական առումով ճիշտ չեն ուղղորդվում ) …

Հավելեմ, որ բուհի ՈԱԿ-ի ներկայիս տնօրենն ամսական ստանում է նույնքան աշխատավարձ,որքան նախկին տնօրենը և ֆակուլտետային 6 պատասխանատուները միասին վերցրած…

Ռեկտորի և նրա յուրայիննների աշխատանքային սկզբունքը չի անցնում copy-paste-ից այն կողմ…Վերջին օրինակը՝դեկաններին հրահանգվել էր ամբիոնների և ֆակուլտետների ռազմավարական զարգացման ծրագրերը վերցնել այլ բուհերի կայքերից…

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին