News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատականը, թե Հայաստանը գլորվում է դեպի ավտորիտարիզմ։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, ՀՀԿ ԳՄ նիստից հետո։

«Չեմ կիսում այդ կարծիքը։ Հիշենք Յագլանդին, Մոգերինիին, դիտորդական առաքելություններին, նրանց գնահատականները։ Մոգերինին էր ասում, որ երբեք ՀՀ-ն այդքան մոտ չի եղել ԵՄ-ին, որքան այսօր։ Սա էլ մեր պատասխանը Չեմբեռլենին»,- ասել է Շարմազանովը։

Խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակցիաների մասին՝ նա նշել է, թե այդ կուսակցությունն այսօր փոքրամասնություն է իր խմբակցությունում։ «Թող բարի լինեին համոզել իրենց գործընկերներին, նոր գային, խոսեին ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ծառուկյան» դաշինքի մասին»,- ասել է Շարմազանովը։

Նշենք, որ  Freedom House իրավապաշտպան կազմակերպության «2018 թվականի անցումային շրջանի երկրներ» զեկույցում նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը 2017 թվականին նվազել է 5,39-ից մինչեւ 5,43:

Ավելին՝ Հայաստանում կոռուպցիայի վարկանիշը նվազել է 5,25-ից մինչեւ 5,50՝ «ՀՀԿ-ի կողմից գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կոնսոլիդացիայի արդյունքում համակարգային կոռուպցիայի խորացման եւ բարձր մակարդակով չարաշահումներն արմատախիլ անելու կառավարության ցանկության բացակայության մասին գոյություն ունեցող ապացույցների պատճառներով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ