1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը դարձել է անժամկետ. ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է որոշումը

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը դարձել է անժամկետ. ՀՀ 
փոխվարչապետը մեկնաբանել է որոշումը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով որոշումը, ակնհայտ է համարել, որ հավելվածը Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար տեղաշարժը երկրների միջև թույլատրող և դյուրինացնող արդյունավետ ու հեռանկարային գործիք է:

Ղրղզստանը ևս ավելացել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիներն այս ծրագրով կարող են մեկնել ՌԴ: Ծրագրից օգտվող երկրների ցանկում են նաև Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին հայտնել է, որ հավելվածը դրսևորել է իրեն որպես արդյունավետ գործիք, որը դյուրացրել է ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների տեղաշարժը՝ ապահովելով պահանջվող բոլոր պայմանները:

«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների՝ ինտեգրացիոն կառույցի կազմում ազատ և անվտանգ տեղաշարժի համար: Այն սկսել է գործարկվել փետրվարի 1-ից:

Ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն մեկնել ծրագրում ներառված ԵԱՏՄ երկրներ, պետք է ներբեռնեն բջջային հավելվածը iOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը, թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]