Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչ է կատարվում օլիգարխիայի մտքում. վարակի՞չ, թե՞ եզակի օրինակ

Երևանում կամ Հայաստանում ծավալվող իրադարձությունների համատեքստում հարցերը, որ առնչվում են թե՛ փողոցում, թե՛ իշխանության մեջ տեղի ունեցող երևացող ու չերևացող բազմաթիվ ասպեկտների, անկասկած շատ են: Դրանց թվում թերևս առանցքայիններից մեկն այն է, թե ինչ է կատարվում ներկայումս իշխանության մեջ: Մասնավորապես՝ ինչպե՞ս են տեղի ունեցողը ընկալում տարբեր ֆինանսատնտեսական խմբերը, որոնք ձևավորում են իշխանությունն իր տարբեր թևերով: Այլ կերպ ասած՝ փողոցում ծավալվող շարժումն ինչպես է ընկալում կամ ընդունում, դրա հանդեպ ինչպիսի վերաբերմունք և զգացողություն ունի օլիգարխիան:

Առայժմ այդ մասով, կարծես թե, եղել է մեկ դրսևորում, երբ մի քանի օր առաջ եղավ տեղեկություն Մհեր Սեդրակյանի կամ Թոխմախի Մհերի, այսպես ասած, «զորքի» մոբիլիզացիայի մասին, որ տեղի էր ունեցել նրան պատկանող գազալցակայանում: Դրանից հետո եղան կասկածներ ու մտավախություններ, որ դա արվում է, այսպես ասած, ներքաղաքացիական բախումներ հրահրելու համար, սադրիչ խմբեր ձևավորելու և այդպիսով փողոցում ծավալվող շարժումը վարկաբեկելու, խոցելի դարձնելու, այսպես ասած՝ ուժի կիրառման լեգիտիմ իրավունք ստանալու համար: Հետագայում եղան նաև մի քանի նշանային դեպքեր, որոնք սակայն, բարեբախտաբար, չեն ունեցել շղթայական շարունակություն:

Միևնույն ժամանակ, Թոխմախի Մհերը, այսպես ասած, «շնորհազրկված» օլիգարխի կարգավիճակում է, որը հեռացված է իշխանության առաջնային շարքերից: Ի՞նչ վիճակ է առաջին շարքերում, այստեղ կա՞ մոբիլիզացիա, թե՞ այդ «սևագործ» աշխատանքը թողնված է, այսպես ասած, «պատժվածներին»: Մհերի մոբիլիզացիան վարակի՞չ, թե՞ եզակի օրինակ է օլիգարխիայի համար: Ի՞նչ են մտածում Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը, Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը, Ռուբեն Հայրապետյանը, այլք, որոնք կազմում են իշխանության, այսպես ասած, «պոլիտբյուրոն»՝ ինչպես Գագիկ Բեգլարյանն էր ասել, այն մարմինը, որը լուծում է բոլոր հարցերը և կատարում բոլոր նշանակումները: Արդյո՞ք նրանք հրաժարվել էին մոբիլիզացիայից, որ այդ պարտականությունը դրվել էր, օրինակ, «շնորհազրկված» օլիգարխի վրա:

Այդ տեսանկյունից, իրավիճակը հետաքրքիր է ՊՊԾ գնդի գրավման դրամատիկ օրերի իրադրության հետ համեմատությամբ: Իհարկե, բացարձակապես համեմատելի չեն այդ օրերին տեղի ունեցողն ու այսօր ծավալված շարժումը, ի բարեբախտություն բոլորիս, բայց հիշարժան է, որ այդ օրերին իշխանությունը բացարձակապես լուռ էր, ընդ որում՝ հրահանգված լուռ, երբ ամեն բառ կարող էր աշխատել հենց իշխանության դեմ: Այսօր, իհարկե, չկա քար լռությունը, սակայն տվյալ պարագայում խնդիրը միայն հրապարակային կամ առերևույթ պահվածքը չէ, այլ նաև ներքին տրամադրությունները՝ հաշվի առնելով նաև ներիշխանական բաժանարար գծերի և ոչ միատարության հանգամանքը: Ի վերջո, այստեղ լրջագույն խնդրի առկայությունը խոստովանել է նաև ինքը Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ լինելու է կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև հակասությունը բացառող վարչապետ:

Այսինքն՝ կա հակասություն, որը պետք է չեզոքացնել, ըստ այդմ՝ առկա է նաև հարց, թե այդ հակասությունն ինչպե՞ս է արտահայտվելու փողոցում տեղի ունեցողի հանդեպ՝ հաղթահարվելո՞ւ է դրա շնորհիվ նաև, թե՞ ավելի խորանալու՝ դրա պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում