Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քվեարկությանը դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստանը» և ձեռնպահ՝ «Բարգավաճ Հայաստանը»:
Ինչպես հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմադիր խմբակցությունները որևէ հիմնավորում չեն ներկայացրել դեմ և ձեռնպահ քվեարկելիս: «Ի՞նչ է նշանակում՝ մեր առաջարկը չի ընդունվել, դրա համար դեմ ենք քվեարկում»,- նկատի ունենալով «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը՝ ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: