Եզդիական երկրորդ ջոկատն է կազմավորվում

Եզդիական երկրորդ ջոկատն է կազմավորվում

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության հետ հատուկ համաձայնությամբ կազմավորվում է եզդիական երկրորդ ջոկատը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Բոլոր այն եզդիները, ովքեր ցանկանում են մեկնել Արցախ և փոխարինել եզդիական առաջին ջոկատին, խնդրում եմ 15 օրվա ընթացքում կապ հաստատել ինձ հետ՝ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը (հավաքագրումը եզդիական սրբավայրում)։

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անձնուրաց աշխատում են մեր երկրի խաղաղության պահպանման համար: Միասնությունն է մեր հաղթանակի գրավականը»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ավագ եղբայրը ևս զինվորագրվել է և մեկնում է առաջնագիծ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---