Ամերիկյան ազգային պարկերի ծառայության պաշտոնական էջում տեսագրությունը վերնագրված է «Տեխասցի սկյուռերի հետ կատակ մի արա»:
Միացյալ Նահանգներում օձին հոշոտող գետնասկյուռի լուսանկարը, որը հայտնաբերվել է Տեխաս նահանգի «Գուադալուպե լեռներում» ազգային պարկում, սոցցանցերում հայտնի է դարձել: Այս պահին Facebook-ում մի քանի հազար օգտատերեր են կիսվել այդ լուսանկարով: Կրծողը օձ է բռնել, կրծել և ոսկորների հետ միասին կերել սողունի մեծ մասը: Դրանից մնացել է միայն 5 սանտիմետրանոց պոչը:
Այս սկյուռը հանդիպում է Մեքսիկայում և ԱՄՆ-ի հարավ-արևմտյան հատվածում: Կենդանին հիմնականում բուսակեր է, բայց հաճախ իր սննդակարգը կարող է հարստացնել միջատներով, ձվերով և սողուններով: