Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կապառոսը Շվեդիայի դեմ խաղում հնարավորություն կտա նորեկներին

Կապառոսը Շվեդիայի դեմ խաղում հնարավորություն կտա նորեկներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի

գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Շվեդիայի դեմ հանդիպմանը խաղալու հնարավորություն կտա նորեկ ֆուտբոլիստներին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է մարզիչը Շվեդիայի դեմ խաղից առաջ: «Թիմը վերականգնվել է և այս խաղին դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել: Մեր նպատակն, ի սկզբանե, այն էր, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում: Կան տղաներ, որոնք գտնվում էին արձակուրդում և 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են և պատրաստ են դաշտ դուրս գալ, այնպես որ մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ»,-ասել է մասնագետը:

Կապառոսն անդրադարձել է նաև Վարազդատ Հարոյանին` բարձր գնահատելով պաշտպանի նվիրվածությունը հավաքականին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խորվաթիայի թիմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ Հայաստանի ընտրանու կազմում` Վբեյմար Անգուլոն:  Հաջորդ ընկերական հանդիպումում Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]