ՀՀ-ում մեկ օրում Covid-19-ի 146 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է

ՀՀ-ում մեկ օրում Covid-19-ի 146 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3538-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 146-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել. մեկը՝ կորոնավիրուսից (պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ), երկուսը՝ այլ պատճառով:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 47 է, այլ պատճառով մահացածներինը՝ 19։

Դուրս է գրվել ևս 71 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1430 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33,313 թեստավորում:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համարԱռողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---