Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին գաղտնիքներ բացահայտելով իր գեղեցկության մասին: Վերջերս Քանյե Ուեսթի կինը պատմել է գործընթացների մասին, որոնք օգնում են նրան երիտասարդ և գեղեցիկ մնալ: Այդ մասին տեղեկացնում է showdream.org-ը:
37-ամյա Քիմ Քարդաշյանը, ով վերջերս գրավել էր համացանցի ուշադրությունը Ատլանտյան օվկիանոսի Թերքս և Քայքոս կղզիներում բիկինիով արված լուսանկարները հրապարակելով, իր պաշտոնական կայքում կիսամերկ վիճակում լուսանկար է հրապարակել: