Բաժիններ՝

«Գահերի խաղի» պրիկվելում գլխավոր դերը կկատարի Ջոշ Ուայթհաուսը. The Independent

Բրիտանացի դերասան Ջոշ Ուայթհաուսը գլխավոր դերակատար է հաստատվել «Գահերի խաղը» հեռուստասերիալի պրիկվելում: Այդ մասին հայտնել է The Independent թերթը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Variety հանդեսը, պրիկվելում խոսքն այն իրադարձությունների մասին է, որոնք «հազարավոր տարիներով նախորդում են «Գահերի խաղի» սյուժեին:

Կինոսագայում նաեւ խաղալու է բրիտանացի դերասանուհի Նաոմի Ուոթսը: Թե հատկապես որ հերոսին է մարմնավորելու Ուայթհաուսը, հրատարակությունը չի ճշտում: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալն ստեղծվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վիպաշարի մոտիվներով:

Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլին, իսկ եզրափակիչ (ութերորդ) եթերաշրջանը, ինչպես սպասվում է, եթեր դուրս կգա 2019 թվականին: Սերիալն ամենաթանկարժեք նախագծերից մեկն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ. այս տարի այն Emmy հեռուստատեսային մրցանակի է արժանացրել «Լավագույն դրամատիկական սերիալ» կատեգորիայում: Ջոշ Ուայթհաուսն առավել մեծ ճանաչում է ստացել՝ նկարահանվելով «Փոլդարք» բրիտանական սերիալում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս