Բաժիններ՝

Մեկնարկել է iPhone 8-ի արտադրությունը

Ինսայդեր Սթիվ Համերսթոֆերը, որը նաեւ հայտնի է OnLeaks նիքով, հայտարարել է, որ Apple-ը ձեռնամուխէ եղել iPhone 8-ի արտադրությանը: Այս մասին նա գրել է իր Twitter-ում՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։

Նրա խոսքով՝ սարքերի թողարկումն սկսվել է ժամանակացույցի համաձայն եւ, այսպիսով, iPhone 8-ի վաճառքների մեկնարկի ուշացումներ չպետք է ծագեն: Դրա հետ մեկտեղ, որոշ աղբյուրներ պնդում են, թե iPhone 8-ը վաճառքի կհանվի ուշացումով:

Դա կապված է ինչպես OLED-դիսփլեյների պակասի, ինչի մասին գրել է The Financial TImes-ն, այնպես էլ տեխնիկական խնդիրների հետ: Deutsche Bank-ի վերլուծաբանների խոսքով՝ ընկերության ինժեներները խնդիրներ ունեն որոշ տեխնոլոգիաների իրականացման հարցում:

Նոր iPhone-ը կներկայացվի աշնանն Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Ըստ լուրերի՝ սմարթֆոնը կստանա անշրջանակ OLED-դիսփլեյ: Նաեւ այն կունենա անհաղորդալար լիցքավորում եւ դեմքի սքաներ:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս