«Դատավոր Ազարյանի վարքագծում ոչ միայն խախտում չկա, այլեւ քննիչը դրա համար պետք է շնորհակալ լիներ». փաստաբան

Բարձրագույն դատական խորհրդում այսօր շարունակվում է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության քննությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանտվության ենթարկելու վերաբերյալ:

Նիստին ներկայացել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ ԱՆ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը:

Ալեքսանդր Ազարյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը քննել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը. վերջինս մեղադրվում է Մարտի 1-ի գործով կազմակերպված խմբի կողմից տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Մեղադրանքի առաջադրումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, Արմեն Թավադյանը կալանավորվել էր, ինչի դեմ հետագայում պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը քննելով՝ Ազարյանը Թավադյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Հետագայում, սակայն, պարզ էր դարձել, որ այդ բողոքի քննության ժամանակ նա որոշակի արտահայտություններ է արել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հասցեին, որոնք, արդարադատության նախարարության գնահատմամբ, անհարգալից են եղել: Նախորդ նիստին Բադասյանը ներկայացրեց իր միջնորդությունը՝ նշելով, որ դատավոր Ազարյանի հնչեցրած խոսքերը վիրավորական են ՀՔԾ-ի եւ տվյալ քննչական ծառայության վերադասի նկատմամբ. խոսքը «հույս ունեմ՝ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին» եւ այլ արտահայտությունների մասին է:

Այսօրվա նիստին ելույթ ունեցավ դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը: Վերջինիս գնահատմամբ՝ այս կարգապահական վարույթը սահմանափակված չէ դատական նիստի ընթացքում դատավորի կողմից կատարված արտահայտություններով, սրա հիմքում դրված է ավելի մեծ պատմություն, ինչն այն դարձնում է անկախ դատական համակարգի նկատմամբ ճնման փորձ: Այդ պատմությունը, ըստ Աթանեսյանի, սկսվել է 2018 թվականի օգոստոս ամսից, երբ Ալեքսանդր Ազարյանը որոշել է ազատ արձակել Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին. «Դրանից հետո անգամ առանց դատարանի որոշման տեքստին ծանոթանալու՝ ՀՔԾ պետը այն որակեց ակնհայտ ապօրինի, քննադատեց պարոն Ազարյանին, ինչին հետեւեց ՀՀ վարչապետի ելույթը (օգոստոսի 18), որտեղ եւս գնահատականներ տրվեցին դատական համակարգին, եւ պարոն Ազարյանը ստիպված էր միայնակ պատասխանել այդ բոլոր մեղադրանքներին»: Աթանեսյանի կարծիքով՝ այդ միջադեպից հետո սկսվեց ՀՔԾ-դատավոր Ազարյան անհասկանալի, օրենքի ոչ մի տառի մեջ չտեղավորվող չակերտավոր մենամարտը:

Վերջինս, ըստ փաստաբանի, արտահայտվում է նրանով, որ ՀՔԾ քննիչները մինչդատական վարույթի բոլոր գործերով ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում դատավոր Ալեքսանդր Ազարյանին՝ պատճառաբանելով, որ նա ունի կանխակալ վերաբերմունք իրենց ծառայության պետի նկատմամբ եւ չի կարող լինել անկողմնակալ դատարան: Քննիչների այս դիրքորոշումը, փաստաբանի կարծիքով, իրականությանը չի համապատասխանում. «Վերջին երկու տարվա մեջ, այսինքն՝ Քոչարյանի որոշումից հետո, պարոն Ազարյանի կողմից կայացված եւ հետագայում օրինական ուժի մեջ մտած 7 ակտով կայացվել է որոշում, որոնցով փոփոխվել են Առաջին ատյանի դատարանի որոշումները՝ ի հակառակ ՀՔԾ դիրքորոշման, 3 ակտով անփոփոխ են թողնվել Առաջին ատյանի դատարանի որոշումները՝ հօգուտ ՀՔԾ-ի, ունենք նաեւ ակտեր, որոնցով բեկանվել են որոշումները ոչ թե ՀՔԾ-ին հակառակ, այլ որովհետեւ դրանք չեն պատճառաբանվել Առաջին ատյանի դատարանի կողմից»,- ասաց Աթանեսյանը՝ պնդելով, որ քննիչների հայտարարությունները անհիմն են. «Դատավորը չի կարող եւ իրավունք չունի ունենալ կանխակալ դիրքորոշում մի ամբողջ ինստիտուտի նկատմամբ, դա կարող է լինել անհատի հետ կապված, մի գուցե, թեպետ դա էլ թույլատրելի չէ, խոսքը նրա մասին է, որ ՀՔԾ-ն պարզապես դժգոհ է մնացել երկու տարի առաջ կայացված այդ որոշումից»:

Իր այս պնդումը Տիգրան Աթանեսյանը հիմնավորեց նրանով, որ ՀՔԾ պետի հաղորդման հիման վրա արդարադատության նախարարն ի  վերջո կարգապահական վարույթ հարուցեց. «Սակայն ՀՔԾ պետի հաղորդումը բազմադրվագ է, եւ կան խոսքեր, որոնք, ի պատիվ պարոն նախարարի, հարուցման որոշման մեջ տեղ չեն գտել, այսինքն՝ սա պարզապես ցանկություն է՝ ճնշում գործադրելու, վրեժխնդիր լինելու»:

Աթանեսյանի խոսքով՝ վարույթի ընթացքում դատավորը ոչ թե հրաժարվել է բացատրություն տալուց, այլ ցանկացել է օգտվել իր այդ իրավունքից, սակայն չի կարողացել, քանի որ իր համար հստակ պարզաբանված չի եղել, թե ինչում են իրեն մեղադրում. «Հարգելի պարոն նախարարի կայացրած որոշումը օրինակ է իրավական անորոշության, անհասկանալի է՝ ինչի մասին է, կոնկրետ որ արարքը վարքագծի որ դրույթն է խախտում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ինքը նաեւ միջնորդել է, որ իրենց պարզաբանեն դա, սակայն միջնորդության պատասխանը եւս անորոշ է եղել:

Աթանեսյանը նաեւ տեղեկացրեց, որ կա մի դրվագ, որը, թեեւ բացակայում է ՀՔԾ պետի հաղորդման մեջ, սակայն նախարարը այն ներառել է վարույթ հարուցելու իր որոշման մեջ, ինչի իրավունքը, ըստ փաստաբանի, նա չուներ. «Վարույթ հարուցելու հիմքերը հստակ շարադրված են օրենքով, եւ դրանցից մեկը այն է, որ վարույթ կարող է հարուցել լիազոր մարմինը իր լիազորությունների կատարման ընթացքում, հիմա ենթադրում եմ, որ նախարարը համարել է, որ վարույթի ընթացքը արդեն իսկ իր լիազորություների իրականացում է, եւ եթե այդ ընթացքում ինքը հայտնաբերել է ենթադրյալ խախտում, ապա կարող է քրեական գործերի նման մեղադրանքը ավելացնել, բայց սա նման չէ քրեական գործին»,- պնդեց Աթանեսյանը՝ հավելելով, որ եթե վարույթի ընթացքում կատարվել է նոր խախտում, ապա դրա վերաբերյալ պետք է կայացվի նոր վարույթ հարուցելու որոշում, եւ այս ընթացակարգը չպահպանելը, ըստ նրա, կոպտագույն խախտում է:

Անդրադառնալով արդեն դատավոր Ազարյանի հնչեցրած արտահայտություններին, թե ինքը հույս ուներ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչ կա այդտեղ, որը կարող է վիրավորանաք լինել. «Եթե ՀՔԾ պետը թույլ է տալիս իրեն կամ հրանահանգում է իր քննիչներին անընդհատ անպատեհ ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնել, նշել իր ակնհայտ անհամաձայնությունը օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին եւ դրանով ինչ-որ մեղադրանքներ կառուցել, ապա շատ նորմալ է, որ դատավորը ստանում է իրավունք՝ իր գնահատականը տալու, եւ գնահատականը որեւէ անձնական վիրավորանքի մասին չէ, այլ մասնագիտական մոտեցումների, կամ եթե կուզեք, այս դեպքում նաեւ գիտելիքների մասին է»,- ասաց նա՝ հարց հնչեցնելով, թե էլ ով պիտի գնահատի քննչական ծառայության աշխատանքը, եթե ոչ դատավորը, այն էլ՝ Վերաքննիչ դատարանի դատավորը. «Դատավորները հենց դրա համար էլ ստեղծված են, որ տան գնահատական քննչական ծառայության աշխատանքին, մոտեցումներին, եւ, բնականաբար, դատավորը իրավունք ունի բանավոր կարգով ցույց տալու նրանց մասնագիտական գիտելիքների թերի լինելը. ես 20 տարվա փաստաբան եմ եւ շնորհակալ եմ այն դատավորներին, որոնք իմ կարիերայի սկզբում դա մատնացույց էին անում՝ նպաստելով իմ աճին»:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար կան հանրահայտ սկզբունքներ: Դրանցից մեկն այն է, որ դատավորի համար պետք է լինի կանխատեսելի իր խախտումը. եթե այն կանխատեսելի չէ, ապա խախտում չէ. «Էլ չեմ խոսում համընդհանուր սկզբունքների մասին, որ եթե որեւէ բան չի վնասել արդարադատությանը, ապա այն  խախտում չէ»,- ասաց Աթանեսյանը՝ ընդգծելով, որ տվյալ դեպքում Ազարյանի կայացրած որոշման դեմ վճռաբեկ բողոք է տարվել, որը վարույթ չի ընդունվել, հետեւաբար խնդիրներ՝ որոշման օրինականության, արդարադատության հետ, այս գործով չկան. «Իսկ թե որոնք են կանոները իրար չվիրավորելու, կախված է ընդհանուր բարոյականության մոտեցումներից, դրա համար պետք չէ օրենք գրել, կան սահմաններ, որոնք անթույլատրելի են բնական սոցիումի կանոններով, բայց երբ մենք խոսում ենք արդարադատություն իրականացնելու, անտեղի ինքնաբացարկի միջնորդությունների, դատավորի նկատմամբ հարձակումների մասին, ապա շատ նորմալ է, որ դատավորը հայտնի իր կարծիքը այդ մոտեցումներին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդտեղ ոչ միայն խախտում չկա, այլեւ քննիչը դրա համար պետք է շնորհակալ լիներ:

Փաստաբանը Խորհրդին խնդրեց ուշադրություն դարձնել նաեւ մի ձեւական խախտման վրա. դա այն է, որ ՀՔԾ պետը, որի հետ դատավորը ի պաշտոնե ոչ մի դատական նիստի չի շփվել, թեեւ հաղորդման հեղինակն է, սակայն հաղորդման մեջ գրված է՝ կատարող՝ Հ. Մուշեղյան: Վերջինս այն նույն քննիչն է, որը մասնակցել է Արմեն Թավադյանի խափանման միջոցի քննության դատական նիստին, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ենթադրյալ խախտումը: Ըստ Աթանեսյանի՝ գուցե դա գրագրության սովորական ձեւ է, բայց այս դեպքում ենթակա է գնահատման, քանի որ ոչ թե ծառայությունն է ներկայացրել հաղորդում, այլ պետը. «Այսինքն՝ նա նստել, պատմել է՝ ոնց է վիրավորվել, քննիչն էլ գրե՞լ է. կներեք, բայց անլրջություն է ստացվում»,- եզրափակեց Աթանեսյանը՝ հավելելով, որ ԲԴԽ-ն որոշի, որ դատավորը թույլ է տվել խախտում, ապա դա կլինի սառեցնող էֆֆեկտ ամբողջ դատական համակարգի համար, որովհետեւ բոլորի համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել:

Տպել
1737 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը