Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»

Հայաստանի բացառիկ օրինակը. ռազմականացված ժողովրդավարություն

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է ռազմականացված երկրների նոր սանդղակ, որում Հայաստանը երրորդն է՝ Իսրայելից և Սինգապուրից հետո: Տասնյակում են նաև Կիպրոսը, Հունաստանը, Հորդանանը,  Հարավային Կորեան, Ռուսաստանը, Բելառուսը և Ադրբեջանը:

Անշուշտ հասկանալի է, որ ռազմականացվածության հանգամանքը չափվում է որոշակի ստանդարտներով, որոնք ստեղծում են հարաբերական պատկեր: Այստեղ դեր ունի նաև բնակչության թվաքանակի և սպառազինության հարաբերակցությունը: Անկասկած է, որ չլինեին արցախյան հարցն ու պատերազմի ռեժիմը Ադրբեջանի հետ, Հայաստանը հազիվ թե ունենար ռազմականացվածության բարձր մակարդակի անհրաժեշտություն: Մյուս կողմից՝ մենք պետք է ի վերջո գիտակցենք նաև այն, որ գտնվում ենք աշխարհաքաղաքական իմաստով բարդագույն հանգույցում, և ամենևին երաշխավորված չէ այն, որ անգամ հակամարտության բացակայության պարագայում մեր անվտանգության խնդիրների առավելագույնս ինքնիշխան սպասարկումը չէր պահանջի բարձր ռազմականացվածություն:

Այս տեսանկյունից էական է թերևս այն, որ ռազմականացվածության բարձր աստիճանով հանդերձ՝ Հայաստանը ներկայումս ցուցադրում է նաև ժողովրդավարականացվածության բարձր աստիճան և դինամիկա: Իսկ դա բացառիկ օրինակ է, որովհետև մեծ հաշվով ռազմականացվածությունն ու ժողովրդավարականացվածությունը տարիների ընթացքում ձեռք բերվող հատկանիշներ են, համադրություն: Օրինակ՝ տասնյակում կան այդպիսի երկրներ, սակայն նրանք ունեն տասնամյակի պատմություն և հանգամանքների առումով զգալիորեն տարբեր են Հայաստանից: Այդ իմաստով Հայաստանն իսկապես ցուցաբերում է բացառիկ համադրություն, երբ երկիրը, գտնվելով պատերազմի մեջ, գործնականում իրեն թույլ է տալիս ընթանալ ժողովրդավարական վերափոխումների ճանապարհով ու նաև թռիչք կատարել այդ ճանապարհին: Դա գործնականում պետական ու հանրային ուժի որոշակի վկայություն է ու նաև շոշափելի համեմատական առավելություն քաղաքական խաղաքարտի իմաստով՝ Ադրբեջանի համեմատ, որը դիրքավորվել է որպես Հայաստանի հակառակորդ:

Ադրբեջանում առկա է հակառակ պատկերը, ու թեև ռազմականացվածության առումով Բաքուն զիջում է Հայաստանին, ինչը ըստ էության վիճակագրական խաբկանք է ժողովրդագրական հանգամանքի պատճառով, այդուհանդերձ Բաքուն Հայաստանին, մեղմ ասած, տասնապատիկ զիջում է ժողովրդավարության առումով: Ավելին, Ադրբեջանում ռազմական գործոնը իշխանության համար առիթ է հանրության համար քաղաքացիական որոշակի ազատություններ սահմանափակելու և թափանցիկության ու հաշվետվողականության սահմանափակում մտցնելու համար, առավել ևս՝ բանակում: Իսկ ընդհանուր իրավիճակի բնույթը խայտառակ ձևով դրսևորվեց խորհրդարանի արտահերթ ընտրություն կոչված միջոցառմանը:

Այդպիսով, Հայաստանի բարձր ռազմականացվածության հանգամանքը վերջին երկու տարիներին բարձր ժողովրդավարականացվածության իրողության հետ համադրվելով ձևավորում է Հայաստանի բավականին ուժեղ արտաքին վարկ՝ մեծ հաշվով նաև տալով հայկական բանաձևը. ռազմական ուժ՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար, և ժողովրդավարություն՝ պաշտպանական ուժն ավելացնելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում