Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանի 2000 դրամանոց նվերը երկրպագուին՝ «կարապի երգին» ընդառաջ

Դեռևս Ռուբեն Հայրապետյանի կողմից գլխավորվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր վաճառքի է հանել սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը: Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000, Արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000, իսկ Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ: Հիշեցնենք, որ տարիներ շարունակ երկրպագուները իրենց բողոքն են արտահայտել ՀՖՖ-ի վարած տոմսերի գների քաղաքականության վերաբերյալ:

Վերջին շրջանում ֆուտբոլասերներին թվում էր, թե ազգային հավաքականի անհաջող ելույթներից հետո տոմսերի գները որոշակիորեն կիջեցվեն: Կիջեցվեն, քանզի ազգային հավաքականի ելույթներին ներկա են գտնվում ընդամենը 7-8 հազար ֆուտբոլասեր: Համատարած գործազրկության և աղքատության պայմաններում ֆուտբոլի տոմսերի համար նման գներ սահմանելը, մեղմ ասած, անտրամաբանական է: Կոմերցիոն տեսանկյունից կարելի էր տոմսերի գինը 1.5-2 անգամ իջեցնել և լեփ-լեցուն տրիբունաների պարագայում ավելի մեծ եկամուտ ստանալ:

Համեմատության կարգով նշենք, որ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ադրբեջանցիները իրենց ազգային թիմի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հետ հանդիպումը մարզադաշտում դիտել են՝ վճարելով ընդամենը 2 մանաթ՝ 1.2 ԱՄՆ դոլար, մոտ 600 դրամ: Այս խաղի ամենաթանկ տոմսերը վաճառվել են 19 մանաթով կամ 10 ԱՄՆ դոլարով: Հարևան Վրաստանում էլ ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպման տոմսերը արժեն միջինը 5-25 լարի այսինքն՝ 1000-ից 5000 դրամ:

Վերջին տարիներին Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ պաշտոնական հանդիպումների տոմսերը վաճառվել են 4-10 հազար դրամով: Ու հիմա՝ առաջին անգամ, Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ պաշտոնական հանդիպման տոմսը կարելի է ձեռք բերել 2 հազար դրամով: ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը շարունակ նշում է այս հանգամանքը՝ կոչ անելով ֆուտբոլասերներին ներկա գտնվել Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը: Այն, ըստ էության, մեր ազգային թիմի երևանյան վերջին մրցավեճն է լինելու Ռուբեն Հայրապետյանի համար՝ որպես ՀՖՖ նախագահ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի երկրորդ կեսին տեղի են ունենալու ՀՖՖ նախագահի նոր ընտրություններ: Սպասվում է, որ արդեն հոկտեմբերի 16-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տուրի Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը ՀՖՖ-ն կունենա նոր նախագահ՝ ի դեմս Արթուր Վանեցյանի:

Փաստորեն, իր համար «կարապի երգի» խաղին ընդառաջ՝ Ռուբեն Հայրապետյանը որոշել է 2000 դրամանոց նվեր մատուցել ֆուտբոլասերներին: Տպավորությունն այնպիսին է, որ Հյուսիսային և Հարավային տրիբունաների գները 2000 դրամով էժանացնելով՝ Հայրապետյանը մեծահոգություն է ցուցաբերել, որի համար պետք է հասարակությունը շնորհակալություն հայտնի: Ազգային հավաքականի տոմսերն ըստ էության չեն էժանացել: Լիխտենշտեյնի պես գաճաճ հավաքականի հանդիպումը Արևելյան կամ Արևմտյան տրիբունաներից դիտելու համար մարդիկ ստիպված են լինելու վճարել 5-10 հազար դրամ, ինչն ուղղակի աբսուրդ է:

Հայրապետյանն այդպես է չհասկացավ, որ ազգային հավաքականը միակ միջոցն է, որը հնարավորություն է տալիս երկրպագուին, այսպես ասած, լինել երկրպագու, մարզադաշտում զգալ և վայելել ֆուտբոլային մթնոլորտը: Չնայած անհաջող ելույթներին՝ ազգային թիմը մեր երկրի ֆուտբոլային թիվ մեկ ներկայացուցիչն է և կշարունակի մնալ ուշադրության կենտրոնում:

Հազարավոր ֆուտբոլասերներ այսօր ֆինանսական առումով հնարավորություն չունեն այցելելու մարզադաշտ և վանկարկելու «Հա-յաս-տան»: Տպավորություն այնպիսին է, որ ֆուտբոլի ֆեդերացիայում շահագրգռված չեն, որպեսզի ազգային հավաքականի ելույթներին տրիբունաները լեցուն լինեն: Ավելին, կարծես ոմանց ձեռնտու էր, որպեսզի հավաքականը ելույթ ունենա կիսադատարկ ստադիոնում:

Տոմսերի գնային քաղաքականությունը ՀՖՖ-ի նոր ղեկավարության համար պետք է լինի կարևորագույն ճյուղերից մեկը: Ֆուտբոլասերին մարզադաշտ վերադարձնելն ու ազգային թիմին մոտ պահելը սիրված մարզաձևը ուշքի բերելու կարևորագույն գործոններից է: Երկրպագուների զգալի մասը պատանիներն ու երիտասարդներն են, որոնցից շատերը ուղղակի չունեն հնարավորություն 5 հազար դրամ վճարելու «Հանրապետական» մարզադաշտում ներկա գտնվելու համար: Եվրոպա լիգայի խաղարկությունում «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներին, որոնց մուտքն անվճար էր, տեսանք լեցուն «Հանրապետական»: Սա հզոր մի պոտենցիալ է, որը ամեն գնով պետք է մոտ պահել ստադիոնին ու, մասնավորապես, ազգային հավաքականին:

Լիահույս ենք, որ հոկտեմբերին տեղի ունենալիք Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը «Հանրապետական» մարզադաշտում հետևելու հնարավորություն կունենան հասարակության ավելի լայն շերտեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում