ՔՊ-ական 2 պատգամավոր դատարանի մոտ են․ Եկել են աջակցելու Տոնոյանին

ՔՊ-ական 2 պատգամավոր դատարանի մոտ են․ Եկել են աջակցելու Տոնոյանին

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը սոցցանցում հայտնի է որպես «Նավակ ճոճող», եկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց, որտեղ քննվելու է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։

Գաբրիելյանն ասել է, որ եկել է աջակցելու նպատակով, տեղեկացնում է «Առավոտը»։

«Ես համոզված եմ, որ պարոն Տոնոյանն անմեղ է, բայց, այնուամենայնիվ, տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա։ Ես նրան շատ լավ ճանաչում եմ և վստահ եմ, որ որևէ կոռուպցիոն գործարքում չի կարող ներգրավված լինել»,-նշել է պատգամավորը։

Գաբրիելյանը նաև նշել է, որ այս գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկություն չունի։

Դատարանի դիմաց է նաև իշխող խմբակցության պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը, որը ժամանակին իր հեռախոսի էկրանին տեղադրել էր Տոնոյանի նկարը։

2019-ին, մեկնաբանելով Տոնոյանի նկարի տեղադրումը հեռախոսի էկրանին, Պողոսյանն ասել էր, որ շատ ուժեղ նախարար է համարում նրան։ «Վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում»,-ասել էր նա։

ԱԱԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն (Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն (Դավիթ Գալստյան, որն ավելի հայտնի է որպես «Պատրոն Դավո»): Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---