Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Եթե Փաշինյանը շարժվի Սերժ Սարգսյանի ճանապարհով, ապա նույն ճակատագրին կարժանանա

Անցած տարի հենց այս օրը խորհրդարանում չափազանց հետաքրքիր քաղաքական ակցիա տեղի ունեցավ։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մոտեցավ ամբիոնին և հայտարարեց․ «Եկել է պահը վերջ տալու ՀՀԿ իշխանությանը և կերտել մեր երազանքների Հայաստանը»։ Այնուհետև Միրզոյանը ճայթռուկ վառեց, ավելի ուշ ևս երկու արդեն իսկ ծխացող ճայթռուկներով նրան միացավ նաև նույն խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։ Արդյունքում ԱԺ նիստերի կիսադատարկ ու գաղափարապես ամորձատված դահլիճը ծածկվեց ծխի «փետրավոր» ամպերով։

Ակցիան հետաքրքրական էր առաջին հերթին հենց իր սուր քաղաքական բնույթով։ Հնարավոր է վերոհիշյալ միտքը շատերի մոտ տարակուսանք առաջացնի, չէ՞ որ խորհրդարանն ինքնին քաղաքական ինստիտուտ է և տրամաբանորեն այնտեղ տեղի ունեցող ցանկացած գործընթաց, ըստ էության, պետք է քաղաքական լինի։ Բայց անցած տարի Հայաստանում իրավիճակն այլ էր։ Այն ժամանակ ամեն ինչ գործում էր հակառակ տրամաբանությամբ՝ բնականը օրինաչափ չէր, իսկ օրինաչափն էլ՝ անբնական։

Ասվածի համատեքստում, Հայաստանի պառլամենտը տարիների ընթացքում վերածվել էր ապաքաղաքական խամաճիկային կարգավիճակ ունեցող կառույցի, որտեղ ամեն ինչ կար՝ բացի քաղաքականությունից։ Այլ խոսքով ասած, քաղաքականությունը խորթ դրսևորում էր ըստ էության քաղաքական համարվող այդ բարձր ամբիոնի համար։ ՀՀԿ-ի իշխանության պայմաններում դա բնական էր, բայց օրինաչափ չէր, իսկ մյուս կողմից էլ օրինաչափ էր, բայց՝ անբնական։

Եվ ահա այդ տարտամ չգոյության տիրույթում առաջին հայացքից սովորական թվացող ակցիան մի փոքր անսովոր տպավորություն ստեղծեց։ Եվ հենց այդ անսովորությունն էլ կրկնապատկեց Արարատ Միրզոյանի խոսքի ազդեցությունը։ Ամբիոնից հնչող խոսքն ըստ էության կարճ մանիֆեստ էր, որն ազդարարում էր ամեն գնով ՀՀԿ-ի իշխանության կազմաքանդման գործընթացը։

Այն ժամանակ չէինք էլ կարող կանխատեսել, թե պայքարը ինչպիսի շարունակություն և ավարտ է ունենալու։ Մեզ համար կարևորը մանիֆեստն էր, որն ի լուր աշխարհի ազդարարվեց, իսկ դրա արձանագրումը վկայությունն էր այն հեռանկարի, որ ՀՀԿ-ի իշխանության ոչնչացումը վաղ թե ուշ կյանքի է կոչվելու։

Հետաքրքիր էր նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հեգնանքով լեցուն արձագանքը։ Նա Միրզոյանի քաղաքական ակցիան դիտարկեց որպես շոու, այն էլ՝ չստացված։ Եթե «Ելք» խմբակցության պատգմավորների արածը շոու էր, ապա ի՞նչպես կարելի է բնութագրել Շարմազանովի նախաձեռնած ասմունքի ցածրակարգ հակաէսթետիկ «երեկոները»՝ նվիրված Սերժ Սարգսյանին։ Հիշո՞ւմ եք, անցած տարի այս օրերին Շարմազանովը ասմունքի երեկոներ էր կազմակերպում և սիրո բանաստեղծություններ ձոնում Սերժ Սարգսյանին:

Բոլորը ծաղրում էին Շարմազանովին, նույնիսկ առավել բանական ՀՀԿ-ականներն էին ծաղրում։ Բայց ինչպե՞ս չծաղրեին, երբ հասուն մարդը էժանագին ապրանքի գովազդով զբաղվող շոումենի դերի մեջ պարփակված՝ հրապարակայնորեն սիրո խոստովանություններ էր ձոնում իր «հոգևոր հորը»։ Անհատի պաշտամունքը միշտ էլ զվարճալի է, նույնիսկ եթե չկա զվարճանալու հնարավորություն: Փաստորեն այդ մարդիկ ուզում էին Հայաստանը Հյ. Կորեա դարձնել ու առավոտից մինչև ուշ գիշեր զբաղվել Սերժ Սարգսյանի պաշտամունքով:

Տեսնես Սերժ Սարգսյանը գլխի ընկնո՞ւմ էր, որ իրեն նվիրված կենացներն առաջին հերթին արժեզրկում էին հենց իրեն։

Եվ ամենազավեշտալին այն էր, որ Շարմազանովն ասմունքում էր կամավոր, վստահ եմ՝ ոչ ոք նրան չէր ստիպում այդպիսի ծիծաղելի իրավիճակներում հայտնվել։ Դպրոցական միջոցառումների ժամանակ ռազմահայրենասիրական ասմունքով հանդես եկող աշակերտներին ստիպում էին, բայց նրան՝ ոչ։

Այսինքն՝ նույնիսկ աշակերտներն էին առավել հասուն, քան՝ ԱԺ փոխնախագահը։ Եվ այս արժեքային ճահճի մեջ մինչև կոկորդները խցանված ու նույնիսկ գործընկերների կողմից պարբերաբար հեգնանքի արժանացած մարդիկ համարձակվում էին հեգնել քաղաքական ակցիա իրականացնող պատգամավորներին։ Այդ պահին Շարմազանովը չափազանց ինքնավստահ էր ու ինքնասիրահարված, նրան թվում էր, թե հավերժ նստելու է ԱԺ նախագահությունում և ծաղրելու է ընդդիմադիրներին: Նա չէր էլ կարող կանխատեսել, որ այդ ինքնավստահությունն ու ինքնասիրահարվածությունը ընդամենը օրեր անց ոչնչանալու են, և ամիսներ անց պարոն Շարմազանովը ստիպված է լինելու ԱԺ նախագահությունը զիջել հենց այն նույն մարդկանց, որոնց ինքը հեգնում ու ծաղրում էր, այսինքն՝ Արարատ Միրզոյանին և Լենա Նազարյանին:

Սա, իհարկե, Շարմազանովի, ինչպես նաև ամբողջ ՀՀԿ-ի քաղաքական ողբերգությունն է: Բայց ողբերգությունն այդ պատմական նշանակություն ունի, որը ավանդույթի ուժով պետք է միշտ ներկա լինի հայկական իրականությունում: Իհարկե, ոչ թե անընդհատ անցյալին վերադառնալու միտումով, այլ որպես դաս՝ դեպի ապագա շարժվելու անհրաժեշտությամբ:

Ընդհանրապես, նախադեպի ինստիտուտը սոցիումի կյանքի ամենակարևոր գաղափարական միավորներից մեկն է: Մենք հաղթանակած հեղափոխության նախադեպ (ԽՍՀՄ-ի փլուզումը հաշիվ չի) երբևէ չէինք ունեցել, իսկ հիմա ունենք: Այդ կարևորագույն համահասարակական բաղադրիչի առկայությունը պետք է հուշող տարբերանշանի գործառույթ ստանձնի, որն իր անտեսանելի, բայց ծանր ներկայությամբ կհիշեցնի պետության ներկայիս և հաջորդ ղեկավարներին, որ Սերժ Սարգսյանի անփառունակ վախճանը սպառնում է բոլորին, եթե նրանք համարձակվեն ընթանալ դեսպոտի և միահեծան իշխանության ճանապարհով:

Այսինքն, եթե ՔՊ-ն էլ շարժվի ՀՀԿ-ի ճանապարհով և փորձի միահեծան իշխանություն ձևավորել, ծաղրել ընդդիմադիրներին և Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ պաշտամունքի միջավայր ստեղծել, ապա վստահաբար այդ քաղաքական ուժն էլ արժանանալու է նույն ճակատագրին: Պատմական այս դասը մաքսայինի ծառայողին ստորացնող վարչապետն ու ԱԺ ամբիոնից ասմունքող պատգամավորները պետք է լավ հիշեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում