Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» խաղի վայրի փոփոխություն դեռ չկա

«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» խաղի վայրի փոփոխություն դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրի հետ կապված որևէ  փոփոխություն չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրի հետ կապված որևէ փոփոխություն չի կատարվել:

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունեց սլովենական «Ցելյե»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի հաշվով, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 

Երկու լրացուցիչ խաղակեսերում էլ առավելությունը Հայաստանի չեմպիոնի կողմն էր, և 110 -րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Վակուլենկոն: «Արարատ-Արմենիա»-ն կրկնեց նախորդ տարվա արդյունքը և դուրս եկավ ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am