Բաժիններ՝

Ծաղկի սրահում տղամարդը հուշանվեր թղթադրամ էր իրացրել

Օգոստոսի 31-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հոշանվեր թղթադրամ իրացնելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ոստիկանություն ահազանգած կինը հայտնել էր, որ ծաղկի սրահում իրեն կեղծ 5000 ռուբլի են տվել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժողը հայտնել էր, որ անհայտ անձը ծաղկեփունջ գնելիս վճարել է ռուսական փողով։ Վաճառողը նրան վերադարձրել էր 29000 դրամ տարբերությունը։ Հետո էին պարզել, որ թղթադրամն իրականում հուշանվեր է։
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ խարդախությունը կատարել է Կապանում բնակվող 56-ամյա տղամարդը։ Նույն օրը նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել է խոստովանական բացատրություն։
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս