211652_close_icon
views-count1669 դիտում article-date 22:48 11-11-2019

Հայ ժողովրդի համար խիստ կարևոր ճշմարտությունը վերականգնելով՝ մեր պապերի հիշատակին մեծ տուրք մատուցած կլինենք. Արցախի նախկին վարչապետ

Մեծ Հայրենականում խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար զոհված հայ մարտիկների ու սպաների մասին ռուսական աղբյուրները խիստ փոքր թիվ են ներկայացնում: Այս մասին ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/415076812523031/?type=3&theater]իր էջում[/url] գրել է Արցախի նախկին վարչապետ, 2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին Արցախի առաջատար քաղաքական ուժի կողմից հայտարարված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ կոչով դիմելով ՀՀ ԱԳ նախարարին և շահագրգիռ մարմիններին, պատմական այդ խեղաթյուրված փաստը վերանայելու խնդրանքով: «Շուտով կլրանա Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած փառավոր հաղթանակի 75-ամյակը, որին հայ ժողովրդի պատկառելի մասնակցության մասին բոլորս գիտենք: Փաստագիտական աղբյուրների վկայությամբ՝ խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար 200 հազար հայ մարտիկներ ու սպաներ են զոհվել: Իսկ որոշ աղբյուրների պնդմամբ՝ զոհերի և անհետ կորածների թիվը անցնում է 314 հազարը: Սակայն, որքան էլ ցավալի է, ռուսական աղբյուրներում նշվում է, որ զոհերի թիվը Հայաստանից կազմել է ընդամենը 83 700 (Տես հետևյալ հղումով http://bit.do/fgMPA): Նույն խնդիրն առկա է նաև խորհրդային նախկին այլ պետությունների մասով, որն, ըստ իս, ոչ թե դիտավորյալ աշխատանքի հետևանք է, այլ համապատասխան մարմինների միջև ոչ պատշաճ համագործակցության: Այս մասին դեռևս իմ վարչապետության շրջանում ՀՀ մեր գործընկերների հետ հանդիպումներիս ժամանակ տարբեր առիթներով բազմիցս բարձրաձայնել եմ, սակայն ոչ մի արդյունք: Երեկ մամուլում կարդացի, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում ներկա են գտնվել Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Առիթն օգտագործելով՝ հրապարակավ ցանկանում եմ դիմել պարոն Մնացականյանին և բոլոր շահագրգիռ կառույցներին պատմական այդ խեղաթյուրված փաստը վերանայելու խնդրանքով: Կարծում եմ՝ գոնե 75 տարի անց, հայ ժողովրդի համար խիստ կարևոր այս ճշմարտությունը վերականգնելով, մեր պապերի հիշատակին մեծ տուրք մատուցած կլինենք»,- նշել է Ա. Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր