×


Գրիգոր Դանիելյանի միակ ցանկությունը 37-ամյակի առթիվ

Գրիգոր Դանիելյանը հունվարի 11-ին դարձել է 37 տարեկան: Դերասանը որդիների հետ է փչել տոնական տորթի մոմերը: Նա խոստովանել է՝ երբեք չի մտածել, որ տարեդարձին իր միակ ցանկությունը կլինի խաղաղությունը:

«Բայց էլի շատ բաներ կան, որոնք պակասել են մեր ազգի մեջ՝ սերը, հույսը, հավատը... Մի պահ մտածեք՝ ինչպես կապրեիք, եթե այս օրը լիներ ձեր վերջինը. կնախանձեի՞ք, կվիրավորեի՞ք, կքարկոծեի՞ք, կստեի՞ք, կբարկանաի՞ք, ի վերջո կթաղվեի՞ք մեղքերի ծովում, վստահ եմ, որ ոչ... », - Ինստագրամի իր էջում գրել է նա:

Գրիգոր Դանիելյանը` որդիների հետ


Դերասանը նաեւ հավելել է.«Սերն է պակասել, սիրեք իրար ու ասեք այդ մասին... Աղոթեք ու խնդրեք Աստծուն եւ հավատացեք՝ նա կտա այն, ինչ ուզում եք... Ուզում եմ լռել այն մասին, ինչի միջով անցել ենք... Ասելիք շատ ունեմ, բայց... Աստված պահապան մեր ազգին, փառք ու պատիվ մեր հերոսներին»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Գրիգոր Դանիելյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին