211652_close_icon
views-count33956 դիտում article-date 14:00 25-12-2017

«Դե ֆակտո» ամսագրի խմբագրությունը Սամվել Կարապետյանին ճանաչել է 2017 թվականի տարվա մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Slaq.am

Ռուսաստանաբնակ 30-ից ավել մեծահարուստ հայ գործարարների մասնակցությամբ ներդրողների ակումբի հիմնադրում Երևանում, որի անդամները միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարում և կատարելու Հայաստանի տնտեսության մեջ..., հայտնում է [url=http://www.slaq.am/arm/news/1220439/]Slaq.am[/url]-ը։ Գերժամանակակից շքեղ կրկեսի և տարածաշրջանում նմանը չունեցող շատրվանների պուրակի կառուցապատման աշխատանքներ Երևանում... Ավելի քան 15 մլն դոլարի ներդրում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսա­րանում (Պոլիտեխնիկ), որի արդյունքում երբեմնի որակյալ կադրեր արտադրող Պոլիտեխնիկը վերազինվում է արդի տեխնոլոգիաներով և ծրագրերով` տաղանդավոր մարդկանց նոր սերունդ կրթելու նպատակով... Ռուսաստանում ամենաճանաչված և ռեյտինգային Ռիո մոլլի կառուցում Երևանում` ևս մի քանի մլն դոլարի ներդրման արդյունքում... Ֆինանսական դժվարությունների մեջ հայտնված ՙUcom՚ ընկերության բաժնետոմսերի գնում, որի արդյունքում խնդիր է դրվել ՙUcom՚-ը դարձնել վերհայաստանյան, միջազգային օպերատոր` ստեղծելով լայն ճանաչում ունեցող հայկական բրենդ` կրկին միլիոնավոր դոլարների ներդրում... ՙՀայաստան համահայկական հիմնադրամին՚ Արցախը շենացնելու նպատակով փոխանցված 2 միլիոն 250 հազար դոլար (ի դեպ շշուկներ կան, որ իրականում ավելի մեծ գումար է փոխանցվել, բայց փոխանցողը խնդրել է չհրապարակել)... Առաջիկա տարիներին Հայաստանի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու համակարգը արդիականացնելու նպատակով` մեկ մլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին հայտա­րա­րություն` Հայաստանի համար աննախադեպ և սենսացիոն հայտարարություն... Եվ էլի շատ ու շատ հայաստանակենտրոն, հանուն հայկական գործոնի ուժեղացման կատարվող ներդրումներ ու ներդրվող ջանքեր մեծ հայորդու կողմից, ում «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրությունը ճանաչել է 2017 թվականի տարվա մարդ: Մեկ տարվա ընթացքում մեկ հայ մարդն այնքան շատ ծառայություններ է մատուցել սեփական ժողովրդին, որ կարելի է ժամերով թվարկել, պատեկրացնում եք, եթե նման հայորդիներ մեր ժողովուրդը շատ ունենար... Շնորհակալություն ձեզ պարոն Կարապետյան... Աստված պահապան ձեզ և ձեր ընտանիքին... ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր