Ինչու է հապաղում կամ ինչին է սպասում ՀՀ գլխավոր դատախազությունը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հերթը հասել է «Մարտի 1-ի» գործերին։

Արդեն հրապարակվել են նախկին քաղբանտարկյալներից մի քանիսի գանգատներով ՀՀ դատարանների կայացրած միջանկյալ ու վերջնական դատական ակտերի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումները, որոնցով արձանագրվել ու ճանաչվել են հայրենի իրավապահ ու դատական մարմինների կողմից գործած ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպտագույն խախտումները եւ Հայաստանին պարտավորեցրել վնասների փոխհատուցում կատարել։

Մեր ոչ ամբողջական տվյալներով՝ միայն «Մարտի 1-ի» գործերով ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ՄԻԵԴ-ի սպասվելիք որոշումների թիվը հասնելու է 35-40-ի, փոխհատուցվելիք գումարը՝ մի քանի հարյուր հազար դոլարի։

Նախորդ իշխանությունները շուրջ 10 տարի մոռացության էին մատնել  ոչ միայն «Մարտի 1-ի» ոճրագործության հիմնական դերակատարների քրեական պատասխանատվության ենթարկելու, առնվազն տասը սպանություններ գործած անձանց բացահայտելու ու պատժելու, այլեւ հարյուրավոր անմեղ քաղաքացիների անհիմն ու շինծու մեղադրանքներով քրեական պատասխանատվության ենթարկելու ու ազատազրկելու, հազարավոր խեղված, ջարդված ու ծեծված,  աշխատանք ու ապրուստի միջոց կորցրած իրենց քաղաքացիական ու քաղաքական սահմանադրական իրավունքներն իրացրած քաղաքացիներին պատճառած ֆիզիկական, նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման հարցերը։

Անարդարությունների, կատարված ապօրինությունների ու չարաշահումների, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտումների ծավալը այնքան մեծ է եւ ընդգրկուն, որ հայտնի քաղաքական գործիչներ առաջարկում են ստեղծված թնջուկը լուծել անցումային արդարադատության միջոցներով (գործիքներով)։

Այս բարդ, ինչ-որ չափով նաեւ ռիսկային ինստիտուտին խոստանում եմ անդրադառնալ ավելի մանրամասն՝ հաջորդիվ։ Հավելեմ միայն, որ մեր իրավապահ ու դատական համակարգի հնարավորություններն ու միջոցները լիարժեք գործադրված չեն եւ այդ իսկ պատճառով    անհարկի թերագնահատվում են հատկապես պատժողական արդարադատության ոլորտում։

Դույզն-ինչ չափով չանտեսելով ու չթերագնահատելով այլ քաղբանտարկյալների գործերով կատարված ապօրինությունները, կամայականություններն ու կեղծիքները, հավելենք միայն, որ «Մարտի  1-ի» գործերով ոտնահարվել, անտեսվել ու խախտվել են մարդու ու քաղաքացու կարեւորագույն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, քրեական ու քրեադատավարական օրենսդրությունների բոլոր նորմերն ու դրույթները՝ առանց բացառության։ Դրանք մեկնաբանվել ու կիրառվել են կամայական, ըստ նպատակահարմարության։

Շարքային ոստիկանից մինչեւ ՀՀ Գլխավոր դատախազ ու ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, ուժային նախարար ու ՀՀ նախագահ՝ գործել են պայմանավորվածության, համաձայնության ու փոխադարձ պարտակման մեկ ընդհանուր հանցակցությամբ։

Ի պատիվ «Մարտի 1-ի» գործերով ներգրավված փաստաբանների, քաղբանտարկյալներից յուրաքանչյուրի գործով ներպետական ատյաններ եւ Եվրոպական դատարան բերված բողոքներով՝ կատարված խախտումների, պաշտոնեական կեղծիքների ու չարաշահումների, մեղադրանքի արհեստական ապացույցների ստեղծման, սուտ մատնության եւ հարյուրավոր այլ ապօրինություններ  անվանական արձանագրված, մեկ առ մեկ փաստարկված ու հիմնավորված են։

Երկար տարիներ տարբեր ամբիոններից գրավոր ու բանավոր, բազմիցս հայտարարել ու բարձրաձայնել ենք, որ «Մարտի 1-ի» ոճրագործության չբացահայտելը ոչ թե մեր իրավապահ՝ օպերատիվ հետախուզական, նախաքննական ու դատախազական մարմինների անկարողության, անփորձության ու ոչ կոմպետենտության, այլ քաղաքական արգելքի ու տաբուի արդյունք է ու հետեւանք։

Ինչպես տեսանք, այդ արգելքի վերացումից հետո սայլը սկսել է տեղից շարժվել։ Խնդիրը այսօր այդ շարժմանը արագացում հաղորդելն է։

Թավշյա հեղափոխությունը (որի հաջողության կարգախոսներից մեկը «Մարտի 1-ի» բացահայտումն էր) գլխիվայր շուռ տվեց 2008թ. նախընտրական ու հետընտրական իրադարձություններին մինչ այդ տրված քաղաքական եւ իրավական գնահատականները։

Սահմանադրական կարգի տապալման, բանակը քաղաքական գործընթացներին ապօրինի ներգրավելու, մարտի 1-ի առավոտյան ոստիկանական գործողությունները անհիմն ու անօրինական որակելու, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու համար բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին ու պաշտոնատար անձանց առաջադրված մեղադրանքները փաստարկված ու հիմնավոր հերքեցին մարտիմեկյան իրադարձություններին տրված նախորդ հակասահմանադրական, անհիմն գնահատականներն ու որակումները։

Թեեւ նոր մեղադրանքներով դեռեւս որեւէ պաշտոնյա դատի չի տրվել եւ մեղադրական դատավճիռներ արձակված չեն, բայց ակնհայտ է, որ այդ մեղադրանքները ոչ միայն նախաքննական մարմնի (տվյալ դեպքում՝ ՀՔԾ-ի) եւ այդ գործերի մինչդատական վարույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների որակումներն ու գնահատականներն են, այլեւ անձամբ ՀՀ Գլխավոր դատախազի, քանի որ «ՀՀ դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են անձամբ ՀՀ Գլխավոր դատախազը եւ նրա կողմից հատուկ լիազորված դատախազները։ Այսպես, նրանք չեն վերացրել ՀՔԾ-ի կողմից հարուցված նոր քրեական գործերի որոշումները, համաձայնել են որպես մեղադրյալ ներգրավելու (Ռ. Քոչարյանին, Մ. Հարությունյանին, Յու. Խաչատուրովին, Վ. Հարությունյանին առնվազն)՝ քննչական խմբի ղեկավարի որոշումների հետ, հետեւաբար «հաստատել են» դրանք, եւ չեն վերացրել քննչական խմբի ղեկավարի եւ դատարանի կողմից ընտրված խափանման միջոցների որոշումները, ավելին, ՀՀ Գլխավոր դատախազը, ՀՀ Վճռաբեկ դատարան է բողոքարկել Ռ. Քոչարյանին կալանքից ազատելու՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ այլն։

Եվրոպական դատարանի «Մարտի 1-ի» գործերով հրապարակված վերջին որոշումները միջազգային իրավական մակարդակով եկան հաստատելու մեր իրավապահ մարմինների միայն վերջերս կատարած գործողությունների եւ կայացրած սկզբունքային որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը։

Փաստորեն ՀՀ -ում այսօր «Մարտի 1-ի» իրադարձությունների վերաբերյալ զուգահեռ առկա են մեկը մյուսին բացառող, մեկը մյուսին հերքող երկու վարկած կամ ավելի ճիշտ՝ իրականություն։

Առաջինով հիմնավորված է համարվում (օրինական ուժի մեջ մոտ հարյուր դատական ակտ կա), որ 2008 թվականի նախագահական ընտրություններում «պարտված թեկնածու» Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, չհամակերպվելով քվեարկության արդյունքների հետ, կազմակերպել եւ անցկացրել են մասսայական միջոցառումներ՝ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, նստացույցեր, զինվել են եւ փորձել են բռնությամբ զավթել իշխանությունը, այդ նպատակով կազմակերպել եւ իրականացրել են սպանություններ, մասսայական անկարգություններ եւ այլն։

Երկրորդով իշխանությունները՝ ահաբեկումներով, բռնություններով, կեղծիքներով, ընտրակաշառքով ու լցոնումներով իրականացրած ընտրությունների արդյունքները չընդունող ժողովրդական շարժման դիմադրությունն ու բողոքը ճնշելու, զավթած իշխանությունը բռնությամբ պահելու նպատակով ՀՀ զինված ուժերը ներգրավել են ներքաղաքական գործընթացներում, խաղաղ ցուցարարների դեմ օգտագործել են ոստիկանական եւ բանակային ստորաբաժանումներ, ապօրինի զինված խմբեր, արտակարգ դրություն հայտարարելու  հիմնավորում ունենալու նպատակով կատարել են հրկիզումներ, ջարդեր, սպանություններ, շարժման ակտիվիստներին անհիմն մեղադրանքներով լցրել մեկուսարաներն ու բանտերը։

Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մի կողմից համակարծիք է Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված նոր քրեական գործերի, առաջադրված ծանրագույն մեղադրանքների եւ ընդհանրապես այդ իրադարձություններին տրված նոր քրեաիրավական գնահատականների հետ, մյուս կողմից հանդուրժում է, ոչինչ չի ձեռնարկում նույն իրադարձություններին մասնակցելու համար անհիմն ու ապօրինի մեղադրված ու դատապարտված մի քանի տասնյակ անձանց դատական ակտերի բողոքարկման եւ բեկանման համար։ Ընդ որում, ոչինչ չի նախաձեռնում նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մարտի 1-ի» գործերով վերջին որոշումների հրապարակումից հետո եւս։

Ինչո՞ւ է մեր գլխավոր դատախազությունը հապաղում, ինչո՞ւ չի նախաձեռնում այդ անհիմն ու ապօրինի դատական ակտերի բողոքարկումը։ Չէ՞ որ դատարանների վճիռների, դատավճիռների եւ որոշումների բողոքարկումը ՀՀ դատախազության հիմնական, կարեւորագույն լիազորություններից է, հետեւաբար այդ մարմնի թե՛ իրավունքն է, եւ թե՛ պարտականությունը։

Իսկ միգուցե «Մարտի 1-ի» գործերով թույլ տրված հիմնարար իրավունքների խախտումները տեսանելի չեն մեր իրավապահների համար, կամ դրանք բավարար կոպիտ ու ճչացող խախտումներ չեն։

Մի՞թե նրանք ծանոթ չեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Մարտի 1-ի» գործերով պատրաստված հատուկ զեկույցին։ Կամ մի՞թե նրանք մոռացել են իրենց ու իրենց նախկին գործընկերների մասնակցությամբ հրապարակային, ժողովրդի աչքի առաջ կատարած կամայականություններն ու ապօրինությունները։

Հատկանշական է նաեւ, որ «Մարտի 1-ի» քաղբանտարկյալների պաշտպանների՝ ոչ միջանկյալ եւ ոչ էլ վերջնական դատական ակտերի դեմ բերված եւ ոչ մի բողոք (դրանք 200-ից ավելի էին) ժամանակին ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել, հակառակ պարագայում պարզ չէ, թե ինչ հիմնավորումներով ու ինչպես դրանք չպետք է բավարարվեին։ Անկարեւոր չէ նաեւ այն, որ այդ գործերով ՀՀ դատախազությունը իր նախաձեռնությամբ ոչ 2008թ., ոչ 2009թ. եւ ոչ էլ հետագա տարիներին մեղադրյալների, ամբաստանյալների ու դատապարտյալների շահերի պաշտպանության վերաքննիչ ու վճռաբեկ որեւէ բողոք չի բերել։

Իսկ գուցե դատավարական, ֆորմալ սահմանափակումնե՞ր կան այդ ակտերի տասը տարի ուշացումով բողոքարկելու խնդրում։ Դա էլ այդպես չէ. անձի արդարացման կամ սահմանված պատժի մեղմացման համար ՀՀ գլխավոր դատախազությունը որեւէ ժամկետով սահմանափակված չէ։

Մնում է ենթադրել, որ ՀՀ դատախազությունը կաշկանդված է այդ գործերով կոմունիկացիաների ընթացքում Եվրոպական դատարան ներկայացված ՀՀ նախկին իշխանությունների դիրքորոշումներով։

Այս դեպքում էլ հարց է ծագում, թե այժմ ո՞ր Հայաստանն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունը։

Իմ՝ նախկին դատախազիս համար անհասկանալի մի կարեւոր նկատառում եւս։ Վերջին 5-6 ամիսներին հանրային հնչեղություն ունեցող բացահայտումների, հարուցված քրեական վարույթների, առաջադրված մեղադրանքների, մեղադրյալների նկատմամբ ընտրված կամ փոփոխված խափանման միջոցների վերաբերյալ արտահայտվում, դիրքորոշում ու կարծիք են հայտնում թե՛ նախաքննական մարմիններն ու նրանց ղեկավարները, թե՛ պաշտպանության կողմի ներկայացուցիչները։ Մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազության ձայնը լսելի չէ, նա մի տեսակ հետ քաշված, պասիվ վարքագիծ է որդեգրել։ Այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով մեղադրանքի տերն ու տիրականը, քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության պատասխանատուն ՀՀ դատախազությունն է։

ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է լինի երկրում արդարության վերականգման, արդարադատության հաստատման ճարտարապետն ու շինարարը, որը մի կողմից պետք է վերացնի ու շտկի նախաքննական մարմնի ամեն մի վրիպում ու բացթողում, մյուս կողմից իր պաշտպանության տակ վերցնի օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի նախաքննություն իրականացնող քննիչին ու մարմնին, լինի նրանց հովանավորն ու երաշխավորը։

Գագիկ Ջհանգիրյան

Տպել
3641 դիտում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը