Հրապարակվել են Կապանի ընտրություններում «Շանթ դաշինքի» և ՔՊ ցուցակները

Հրապարակվել են Կապանի ընտրություններում  «Շանթ դաշինքի» և ՔՊ ցուցակները

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 14-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը գլխավորում է Գևորգ Փարսյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագրինը»՝ Դավիթ Դանիելյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախընտրական ցուցակները։

Գևորգ Փարսյանը Կապանի գործող քաղաքապետն է։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Դավիթ Դանիելյանը պատգամավոր է, մինչ այդ եղել է ԿԳՄՍ նախարարի օգնական։

Ավեի վաղ Գևորգ Փարսյանը հայտարարել էր, որ համագործակցելու է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հետ՝ գլխավորելով ընտրական ցուցակը։

«Ընտրություններին մասնակցում եմ «Շանթ դաշինքի» հետ, քանի որ այս նորաստեղծ կուսակցության հիմնարար արժեքներն ու սկզբունքներն են՝ մեր ազգային շահերի գերակայությունը, քաղաքացու արժանապատվությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արդարությունը»,-ասվելի վաղ գրել էր Փարսյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին։

Նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաև Լոռու մարզի Ստեփանավան, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---