Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայաստանը հավատարիմ է մնալու իր հանձնառություններին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայաստանը հավատարիմ է մնալու իր 
հանձնառություններին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ հանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ դեկտեմբերի 1-ից 5 տարի ժամկետով ստանձնել է իր պարտականությունները։

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանի կարծիքով, արտաքին քաղաքականության մասով էական փոփոխություններ չեն սպասվում, քանի որ այսօր բավականին շատ խնդիրներ կան Եվրոպայի ներսում։ Տարբեր երկրներում գնալով ավելի են հզորանում այն քաղաքական ուժերը, որոնք ունեն աջակողմյան, ազգայնական հայացքներ։ Այդ առումով Եվրոպան կանգնած է ներքին մարտահրավերների առջեւ։

Այն հարցին, թե որ ուղղությամբ է շարժվում հետհեղափոխական Հայաստանը եւ ինչպիսին են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, պատգամավորը պատասխանեց, որ մեր երկիրը հանձնառու է զարգացնելու իր հարաբերությունները գործընկեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրամիության հետ։ «ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացները բարեփոխումների մեծ հարթակ է մեզ համար, որովհետեւ այս կառույցն ունի 70 տարվա կուտակված գիտելիք պետությունների բարեփոխումների վերաբերյալ, հատկապես Արեւելյան Եվրոպայում։ Այդ փորձն ուսումնասիրելով մենք պատրաստվում ենք բարեփոխել մեր քաղաքական, կրթական համակարգերը, ներդրումային քաղաքականությունն ու թե հանրային ոլորտի կառավարումը։ Չկա մի ոլորտ, որտեղ մենք Եվրոպական Միության հետ հարաբերություն չունենանք, սակայն դա աշխարհաքաղաքական կողմնորոշում չէ»,- ասաց Ենգիբարյանը՝ ընդգծելով, որ մենք անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, որը Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր միջազգային ինտեգացիոն հարթակ է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]