Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու համար օտարերկրյա ուժեր հարկավոր չեն. Իրանի նախագահ

Պարսից եւ Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում եւ հազիվ թե իրագործվեն: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Կասկած չկա, որ եթե նույնիսկ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունների մի մասg իրականացվի, դա չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է Ռոուհանին կառավարության օգոստոսի 14-ի նիստում՝ միաժամանակ նշելով, որ հայտարարություններն արվում են ձեւի համար եւ գործնական չեն:

Իրանի նախագահի խոսքով, որը հրապարակված է նրա պաշտոնական կայքում, Պարսից ծոցի երկրներն իրենք կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը եւ օտարերկրյա ուժերի ներկայության կարիքը չունեն: Ռոուհանին նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը, ինչպես եւ մյուս ուժերը, ցանկանում են պառակտել տարածաշրջանը եւ ֆինանսապես «ամայացնել» տարածաշրջանի երկրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս