Բաժիններ՝

«Եթե բնապահպանական որևէ խախտում լինի, առաջինը սարավանցին ոտքի կելնի». Գորայք համայնքի ղեկավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ջերմուկում քաղաքացիների հետ շփումներում Ամուլսարի հանքի շահագործման դեմ լուրջ ու վճռական տրամադրությունների հանդիպեց: Սակայն այցելած մյուս ազդակիր համայնքներում՝ Գորայքում, Սարավանում, բնակիչները հակառակ կարծիքի էին:

Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետի հետ հանդիպմանն ամեն ինչ բաց է եղել, բոլորին հասանելի, թե ինչ են քննարկել: Նա հաստատեց, որ ջերմուկցիներին հակառակ` Գորայքում այլ տրամադրություններ են տիրում:

«Հարցն աշխատատեղերը չեն: Այնպես չի, որ աշխատատեղեր չկան, ուրեմն պետք է զոհվել: Պետք է պայքարել ու վստահել: Այն, ինչ ներկայացվեց Ջերմուկում, ոչ մեկը մասնագետ չի: Եթե ամեն ինչ վերահսկելի, կառավարելի է, խնդիր չկա: Ես սա «Էլարդի» եզարակցության հիման վրա եմ ասում»,- ասաց Աղաջանյանը:

Սարավանը ներկայումս խոշորացված Զառիթափ համայնքի մաս է: Դրա ղեկավար Սիմոն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցում էին քիչ թվով մարդիկ, որոնք կողմ արտահայտվեցին հանքի շահագործմանը, իսկ համայնքի մյուս բնակիչներն ի՞նչ կարծիքի են:

«Ամեն մարդ իր կարծքին ունի, ճիշտ կլինի՝ իրենց հարցնեք: Ընդհանուր ժողովուրդը դրական է վերաբերվում հանքին, մտածում են՝ աշխատատեղ լինի, աշխատեն, բայց, բնականաբար, բնապահպանական բոլոր նորմերը պահպանելով: Եթե բնապահպանական որևէ խախտում լինի, առաջինը սարավանցին ոտքի կելնի»,- ասաց Ս.Բաբայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս