Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Եթե մեզ մոտ պատերազմ սկսվի, պետք է առաջին հերթին մեկուսացնել Հայաստանին թիկունքից հարվածող ուժերին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

-Պարոն Անտինյան, կորոնավիրուսը մուտք գործեց նաև Հայաստան, իշխանությունները հարկադրված արտակարգ դրություն հայտարարեցին, մի շարք սահմանափակումներ մտցրեցին, նաև ԶԼՄ-ների համար որոշ սահմանափակումներ հայտարարեցին։ Ըստ Ձեզ՝ այդ միջոցառումները համահո՞ւնչ են ստեղծված իրավիճակին։

-Նախ ասեմ, որ արձագանքը որոշ չափով ուշացած էր։ Ժամանակին մենք մի վարչապետ ունեինք, որը հայտարարեց՝ եթե չնավսեք, ապա տնտեսական ճգնաժամը Հայաստան չի մտնի, որից հետո Հայաստանն ունեցավ 14, 2 տոկոս անկում, ինչը աշխարհում երկրորդ վատագույն ցուցանիշն էր։ Ուզում եմ ասել, որ հասարակությանը ոչ միայն պետք է ասել, որ խուճապի չմատնվեն, այլև կանխարգելիչ քայլեր արվեն։ Եվ մենք տեսանք, որ եթե ժամանակին արվեին կանխարգելիչ քայլեր, ապա այսօր բարդ իրավիճակ չէինք ունենա։ Կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանում չկան մահվան դեպքեր, այն դեպքում, երբ հակավիրուս գտնված չէ։ Դա չի նշանակում, որ բուժում են վարակվածներին, ուղղակի արվում են այն կանխարգելիչ քայլերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմը վերականգնելու համար։ Իսկ արտակարգ դրության ժամանակ կառավարությունը սահմանափակում է այն ոլորտների գործունեությունը, որոնք կարող են խոչընդոտել արտակարգ իրավիճակին համարժեք արձագանքելու համար։ Մեզ մոտ մամուլն ամենամեծ վտանգն է արտակարգ իրավիճակներում, սակայն ոմանք դա համարում են ազատ մամուլ և խոսում դրա դեմ սահմանափակումների մասին։ Ես դա համարում եմ  թարմ անեկդոտ։ Ինչպե՞ս կարելի է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից ֆինանսավորվող մամուլը համարել ազատ։ Ավելի մեծ վիրավորանք մամուլի նկատմամբ չկա։ Նրանք ապակառուցողական գործունեությամբ են զբաղված՝ հարվածում են իշխանությանը թիկունքից բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով։ Այդ իսկ պատճառով պետք է գոնե կորոնավիրուսի դեպքում լինեն սահմանափակումներ, որպեսզի կարողանանք գտնել համարժեք լուծումներ։

-Այնուամենայնիվ, ԶԼՄ-ների սահմանափակումները պարետատան կողմից համարժե՞ք էին, թե՞ ոչ։

-Ես կարծում եմ, որ ԶԼՄ-ների սահմանափակումները ինչ-որ ձևով կկանոնակարգվեն, և դրանից ազատ խոսքը չի տուժի։ Սակայն ուզում եմ հաշվի առնել այն հանգամանքը, որ արտակարգ դրության ժամանակ իշխանության դեմ գործողներն ուղղակի ստացել են մեծ հնարավորություն՝ հարվածելու բոլոր հնարավոր մեթոդներով։ Դա պետք է սահմանափակել։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հարձակվել են Խորհրդային միության վրա, առաջին հերթին աքսորել են անհուսալի մարդկանց, որովհետև նրանք աշխատել են թշնամու օգտին։ Եթե մեզ մոտ պատերազմ սկսվի, ապա պետք է առաջին հերթին մեկուսացնել Հայաստանին թիկունքից հարվածողներին, որոնց կյանքի նպատակն է իշխանությունը տապալել ցանկացած գնով։

Մեզ մոտ դեռ արտակարգ դրություն է, փառք Աստծո, պատերազմ չէ, բայց չգիտենք, թե կորոնավիրուսն ինչպես կզարգանա, ինչ դինամիկա կունենա, դրա դեմը ոնց պետք է առնել։ Եվ կան մարդիկ, որոնք զբաղված են այդ ամենը շահարկելով, այդ կրակակետը պետք է լռեցնել՝ անկախ այն բանից, թե ով կդժգոհի, ով՝ ոչ։ Ազատ խոսքի ճնշումից դժգոհում են ոչ թե իրապես ազատ ԶԼՄ-ները, այլ պատվերով իշխանություններին թիկունքից հարվածողները։ Բերեմ մեկ մասնավոր օրինակ։ Արցախին ԱՄՆ-ն դադարեցրել է ֆինանսական օգնություն ցույց տալ, չեն ուզում խորանալ, թե ինչն է պատճառը, ով է դրանում մեղավոր, կամ արդյոք կա՞ մեղավոր, թե՞ ոչ։ Հայտարարում են, եթե ֆինանսավորումը դադարեցրել է, ուրեմն մեղավորը ՀՀ վարչապետն է։ Սա՞ է ազատ մամուլը։

-Նախկինում Ձեր գործունեությունն էլ է հակասական գնահատականի արժանացել՝ 2008թ քննադատում էիք Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա գլխավորած ընդդիմադիր շարժումը, տարիներ առաջ հիմնեցիք «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, որի գործունեությունը, նպատակներն անհայտ մնացին հանրությանը։

-Ինչ վերաբերում է 2008թ․, ապա այն ժամանակ երկրում ստեղծվել էր բավականին լարված մթնոլորտ, որի կարիքը բացարձակ չկար։ Ատելությունը հասցված էր գագաթնակետին։ Խնդիրն այն էր, որ այդ ձևով չեն կարող հասնել իշխանափոխության։ Հիմա էլ եմ ես մնում այդ կարծիքին։ Ատելությունը մեզ հասցրեց այդ վիճակին։ Դրանից որևէ ձևով իշխանության վրայից մեղքը դուրս չի գալիս, միևնույն ժամանակ, այդպիսի սուր ատելության քարոզը շատ վտանգավոր է։ Կյանքը ցույց տվեց, թե ինչի հասցրեց այդ քարոզը։

«Երրորդ հանրապետություն» կուսակցությանը ես չեմ անդամակցում դեռ հեղափոխությունից առաջ։ Ես ժամանակին ասել եմ, որ ես ղեկավարում էի այդ կուսակցությունը, որպեսզի հետո դրա ղեկավարությունը ստանձներ մեկ այլ մարդ, որը չէր կարող անել այն ժամանակ։ Երբ ես իմ առաքելությունը կատարել եմ, հրաժարվել եմ կուսակցության ղեկավարի պաշտոնից։

-Թավշյա հեղափոխությունից հետո էլ շարունակվում է նախկիններ-ներկաներ դիմակայությունը, ինչը թույլ չի տալիս, որ իրական ընդդիմություն ձևավորվի, քաղաքական կյանքն ակտիվանա։

-Ես այդ հարցին մի քանի անգամ անդրադարձել եմ, ասել եմ, որ մեզ պետք է գաղափարական, փաստարկված այլընտրանք, ընդդիմություն, որը ցույց կտա ապագայի հետ կապված գաղափարներ, ծրագրեր, հայեցակարգեր։ Ցավոք, քաղաքական դաշտում շատ փոքր տոկոս կազմող նախկինները կարողանում են հեղեղել քաղաքական-լրատվական դաշտը։ Շատերն էլ ստիպված սպասում են, թե երբ է այս ամենը վերջանալու, որ նոր կողմնորոշվեն՝ իրենք դաշտ մտնե՞ն, թե՞ ոչ, մտնեն և ինչ անեն։ Իսկ այսպես սպասելով՝ իրենք ուղղակի դուրս կմնան խաղից՝ առանց խաղի մեջ մտնելու։ Չի կարելի ասել՝ իշխանությունն անփորձ է, բայց փորձառու մարդիկ ճանապարհ ցույց չտան։ Չի կարելի ասել՝ պոպուլիզմով են ղեկավարում երկիրը, բայց իրենց ծրագրերը չներկայացնեն հասարակությանը։ Եթե հանրությունը հիասթափվի իշխանությունից, ո՞ւմ է ձայն տալու։ Այդ մարդիկ չեն կանգնելու ՀՀ երկրորդ կամ երրորդ նախագահների կողքին։ Այդ դեպքում ո՞ւմ հետևից պետք է գնան։ Պետք է լինի այլընտրանք, որը ընդդիմություն կլինի իշխանությանը և դուրս կմղի քաղաքական դաշտը զբաղեցրած նախկիններին։ Իսկ քանի կա վտանգ, որ նախկինները կարող են իշխանությունը բռնազավթելու միջոցով վերադառնալ, ապա ես ամեն ինչ անելու եմ, որ այս իշխանությունը չձախողվի։ Երբ տեսնեմ, որ կա այդ այլընտրանքը, ես իմ ուժերի ներածին չափով կքննադատեմ իշխանություններին, կան շատ ասելիքներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում