Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

«Սառնարանի» սառույցը կրկին սկսել է հալվել. իրավիճակը գլորվում է դեպի նոր պատերազմ

«Փաշինյանի Հայաստանը հենց բանակցային սեղանի շուրջ էլ սկսելու է իր հարձակումը, և ըստ երևույթին Ադրբեջանը վերջապես սկսել է հասկանալ դա»:

Իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընդհանրապես Արցախի հարցի շուրջ գնալով սրվում է։ Ըստ էության, այսօր տեղի է ունենում այն, ինչ վաղուց կանխատեսվում էր։

Հայաստանում նախորդ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ադրբեջանի ղեկավարությունը հույս ուներ, թե Հայաստանի նոր ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի հարցում կանի այնպիսի զիջումներ, որոնք ակնկալում է Բաքուն, կամ այսպես ասած՝ ավելի «կառուցողական» կլինի, քան Հայաստանի նախկին իշխող վարչակազմը։ Թե ի՞նչ է պատկերացնում ադրբեջանական կողմը՝ ասելով «կառուցողական», դա, իհարկե, այլ հարց է։ Բոլոր դեպքերում այս մթնոլորտում նախորդ տարվա սեպտեմբերից սկսվեցին ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի նոր ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Մասնավորապես, Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը բանավոր կերպով պայմանավորվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել  լարվածությունը սահմանագծում իջեցնելու ուղղությամբ։ Սրանից հետո լարվածությունը քաղաքական և ռազմական մակարդակներում զգալիորեն նվազեց, սկսվեց ջերմացման, ակտիվ շփումների փուլ, որի ընթացքում, սակայն, ակնհայտ դարձավ, որ Երևանը և Բաքուն սկզբունքորեն հակադիր դիրքորոշումներ ունեն և՛ բանակցությունների ձևաչափի, և՛ հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերի շուրջ։ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ չի պատրաստվում անտրամաբանական զիջումներ անել և ընդհանրապես խոսել փոխզիջումների մասին, քանի դեռ Ադրբեջանն ինքը չի պատասխանել այդ հարցին՝ պատրա՞ստ է փոխզիջումների գնալ, թե՞ ոչ։

Վիեննայում մարտի 29-ին Փաշինյանի և Ալիևի միջև Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումից հետո հակասությունները Երևանի և Բաքվի միջև սկսեցին ավելի սրվել։ Հայկական կողմը պնդում էր, որ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը, որը հաստատվել է 1990-ականներին, և Արցախի իշխանությունների ներկայացուցիչները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, իսկ Բաքուն հայտարարում էր, որ Ադրբեջանը «սկզբունքորեն դեմ է» դրան։ Այս խորապատկերին սկսեց սրվել նաև ռազմական հռետորաբանությունը Երևանի և Բաքվի միջև, և վերջին երկու շաբաթվա ընթացքում շուրջ 9 ամսվա կտրվածքով գրանցվեցին առաջին զոհերը թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերից[1]։

Հրադադարի ռեժիմի խախտումները հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում ինտենսիվացել էին դեռևս մայիսի սկզբներից։ Սրա հիմնական պատճառներից մեկը, վերլուծաբանների կարծիքով, մայիսյան տոների հետ կապված միջոցառումների անցկացումն էր ՀՀ-ում և Արցախում։ Ադրբեջանական զինուժն այս ժամանակաշրջանում ավանդաբար ռազմական սադրանքների է դիմում՝ մեր «տոնը փչացնելու» հույսով։ Հետո մայիսի 27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ այնուհետև մեկնելով Ստեփանակերտ և Բաքու։ Մայիսի 30-ին, երբ Մինսկի խմբի համանախագահներն ամփոփում էին իրենց այցի արդյունքները՝ խորը մտահոգություն հայտնելով սահմանային լարվածության աճի կապակցությամբ, ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց ադրբեջանական զինուժի մայոր, գումարտակի հրամանատար Ագիլ Օմարովի զոհվելու մասին, ինչից հետո Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն կոչ արեց ադրբեջանցի դիպուկահարներին «լիկվիդացնել Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Տոնոյանին»։ Հունիսի 1-ին Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի արձակած մահացու կրակոցից զոհվեց ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանը։ Հայկական զինուժը հայ զինվորի վրեժը լուծեց դրանից մեկ շաբաթ անց՝ հունիսի 9-ին։ Բայց մի քանի օր անց՝ հունիսի 13-ին, կրկին ցավալի լուր ստացվեց Արցախից այն մասին, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արտյոմ Խաչատրյանը, որն, ըստ սոցցանցերում արված որոշ գրառումների, ընդամենը մեկ ամիս անց պիտի զորացրվեր բանակից։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։

– Պարոն Տրոֆիմչուկ, ինչո՞վ եք բացատրում լարվածության սրացումը շփման գծում:

– Նոր լարվածությունը շփման գծում սկսել է նկատվել ոչ թե ընթացիկ տարվա մայիսի վերջին, այլ 2016 թ. վերջին, որից ամիսներ առաջ՝ ապրիլին, տեղի էր ունեցել ռազմական հայտնի բռնկումը: Դրանից արդեն շատ երկար ժամանակ է անցել, բայց քանի որ նույն թվականին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների որոշումները կյանքի չեն կոչվել, այդ պատճառով էլ իրավիճակը ավտոմատ կերպով գլորվում է դեպի լիարժեք պատերազմ: Հիշեցնեմ, որ Ապրիլյան պատերազմից հետո հաջողվել է ընդամենը հրադադար հաստատել, և այդ թվում՝ շնորհիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի հակամարտությունը ժամանակավորապես «սառեցվեց»:

Եվ ահա, «սառնարանի» սառույցը կրկին սկսել է հալվել: Իսկ միջազգային դիտորդները այս իրավիճակում ոչինչ չեն կարողանում անել, անօգուտ են, քանի որ թե՛ Բաքուն և թե՛ Երևանը վերջին օրերին պարբերաբար հաղորդում են արտաքին աշխարհին այն մասին, թե ինչ հարված է իրենց ուղղությամբ հասցրել հակառակորդը, թշնամին: Ընդ որում, դիտորդները ոչ մի անգամ չփորձեցին պատասխանատվությունը դնել ո՛չ հայկական, ոչ էլ ադրբեջանական բանակի վրա, որևէ հետաքննություն չանցկացրեցին պատճառների ու հետևանքների մասին: Այդ դեպքում ո՞ւմ են պետք նման դիտորդները, եթե նրանք ի վիճակի չեն կանխել հակամարտության էսկալացիան, որն արդեն ակնհայտ է բոլորին: Հավանաբար ճիշտ է Ադրբեջանը, երբ դժգոհում է ԵԱՀԿ Մինսկի խմբից: Այդ պատճառով էլ Բաքուն ու Երևանը կշարունակեն հետագայում էլ թվարկել իրենց զոհված զինվորների ազգանունները՝ որևէ հույս չունենալով հասկանալու, թե ինչ է կատարվում արդեն ոչ թե պարզապես շփման, այլ կրակի գծում: Հետևյալ պատճառները՝ ա) ժամանակավոր հրադադարի բնական ավարտը, բ) դիտորդների կողմից իրավիճակը ձևականորեն հսկելու անիմաստությունը, իրավիճակը գլորում են դեպի նոր պատերազմ: Իսկ այս անվերահսկելի վակուումի համար թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը կարող են միմյանց մեղադրել անվերջ, դա բոլորն էլ հասկանում են:

– Այստեղ մեկ այլ կարևոր հարց կա. եթե հակամարտող կողմերը միմյանց պատժելու, իրենց զոհերի համար վրեժ լուծելու մոտեցմամբ են առաջնորդվում, այսինքն՝ մեկը համարժեք պատասխան է տալիս, մյուսը պատասխանում է, և այսպես շարունակ, ապա սա չի՞ բերի նրան, որ այս մանր փոխհրաձգությունները, դիպուկահարների «մենամարտերը» աստիճանաբար վերափոխվեն ավելի լայն ռազմական բախումների՝ տեղական կամ նույնիսկ լայնամասշտաբ մակարդակով, այսինքն՝ բերեն հակամարտության վերսկսման:

– Իրադարձությունների նման զարգացումը ուշ թե շուտ, բնականաբար, բերելու է զինված բախումների: 2016 թ. գագաթաժողովների չիրագործված համաձայնություններից զատ՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ Բաքվում խիստ բացասաբար են գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ղարաբաղյան բանակցությունների մասին՝ սկսած այն պահից, երբ նա ասաց, որ «մենք չենք պատրաստվում քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը»: Ադրբեջանական կողմը կարծում է, որ իրեն խաբել են, և բանակցությունների այս եռամյա ցիկլը (սկսած 2016 թ. ապրիլից) անիմաստ է անցել, այդ իսկ պատճառով դժվար թե ադրբեջանական բանակն իրեն զսպի, քանի որ կարծում է, որ արդարությունն իր կողմն է, իրենք չափից ավելի երկար են սպասել:

Բայց տակտիկական բախտն առայժմ Հայաստանի կողմից է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, միջազգային դիտորդներն իրենց այնպես են պահում, կարծես թե ոչինչ չեն նկատում: Բայց հարկավոր է հասկանալ, թե ինչ է կատարվում, հասկանալ բոլոր այս սպառնալիքները քաղաքական և ռազմական հոգեբանության տեսանկյունից: Երբ չափից ավելի շատ բանավոր սպառնալիքներ են հնչեցվում, դրանք շատ հազվադեպ են վերափոխվում իրական գործերի և հարվածների: Ուժգնությամբ իսկական հարվածը հասցվում է լիակատար լռության պայմաններում՝ խաղաղասիրական հայտարարությունների քողի տակ: Ցանկացած կողմ, որն անընդհատ սպառնում է իր թշնամուն, ոչ թե իր ուժն է ցույց տալիս, այլ թուլությունը:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այս սրացումը սկսվեց Մինսկի խմբի տարածաշրջանային այցից անմիջապես հետո: Ի՞նչ են համանախագահները խոսել, Ձեր կարծիքով, կողմերի հետ: Գուցե այս քննարկումների արդյունքում տարաձայնություններն ավելի՞ են սրվել:

– Դա սկսվեց Մինսկի խմբի այցելությունից անմիջապես հետո, քանի որ այս մարմնի թուլությունը և հեղինակության բացակայությունը գնալով ավելի ակնհայտ են դառնում յուրաքանչյուր զինվորի համար: Էլ չենք խոսում քաղաքական գործիչների և ղեկավարների մասին: Թվում է, թե կողմերը հենց Մինսկի խմբի այցից պիտի վախենան, քանի որ հենց նա պիտի իր վճիռները կայացնի: Սակայն գործնականում այնպես է ստացվում, որ շուտով կսկսեն արդեն դիտորդների թիկունքին կրակել, եթե նրանք չհասցնեն ժամանակին փախչել շփման գծից: Խումբն այլևս ի վիճակի չէ որևէ բան պայմանավորվել որևէ մեկի հետ, իսկ կողմերն այդ ընթացքում քաոտիկ կերպով կրակում են իրար վրա: Ինձ մոտ նույնիսկ տպավորություն կա, որ համանախագահներից մեկնումեկը իր քաղաքական ղեկավարությունից հրահանգ է ստացել առավելագույնս նպաստել ռազմական սցենարի զարգացմանը Ղարաբաղում և դրա շուրջ:

– Իսկ ինչո՞ւ էր ավելի ուշ՝ հունիսի 11-ին, Երևան եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը: Ի՞նչ է Փաշինյանը, Ձեր կարծիքով, քննարկել նրա հետ:

– Առանձնահատուկ գաղտնիք այստեղ չկա: Քննարկել են այն, ինչ միշտ էլ քննարկվում է. որ Հայաստանին ոչ ոք ձեռք չտա: Միայն թե Նիկոլ Փաշինյանի ժամանակների Հայաստանը Սերժ Սարգսյանի ժամանակների Հայաստանից տարբերվում է նրանով, որ նա այլևս հանգիստ ու հնազանդ չի նստելու բանակցությունների սեղանի շուրջ: Նա հենց այդ սեղանի շուրջ էլ սկսելու է իր հարձակումը, և ըստ երևույթին, Ադրբեջանը վերջապես սկսել է հասկանալ դա:

Հղումներ                                

[1] Մայիսի 4-ին Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ա. Գ. Զորոգլյանը։ Տե՛ս՝ «Եղավ այն, ինչ կանխատեսվում էր. ռազմական իրադրությունը շփման գծում գնալով սրվելու է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում